Այնքան է օգտագործվել Զանգեզուր բառը, ես էլ եմ այդպես օգտագործում: Մեկը կասի Սյունիք, մյուսը կասի՝ Զանգեզուր, դրանից էությունը չի փոխվում, դա Հայաստանի ինքնիշխան տարածքն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու՞ է Սյունիքի փոխարեն օգտագործում Զանգեզուր անվանումը: