Ամեն օր լսում ենք թշնամու նոր առաջխաղացման և Հայաստանի ինքնիշխան տարածք մխրճվելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
Նշենք, որ այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր գումարվել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։ Ընդդիմությունը չորրորդ անգամ առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, սակայն ընտրությունն այդպես էլ տեղի չունեցավ։ Այն բանից հետո, երբ հանձնաժողովի նիստի օրակարգում չներառեց անվտանգային հարցերը, Արթուր Ղազինյանը դուրս եկավ նիստերի դահլիճից՝ գտնելով, որ իր ընտրության հարցի հետ կապված որևէ ավելացնելու բան չունի, քվեարկությունը կարող է լինել առանց իր ներկայության։