Իվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում։ Հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ։
Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ:
Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել է վեց գոլի հեղինակ՝ այդ թվում երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։
Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկրացել է չորս խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։