Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը կարծում է, որ Ռուսաստանը Հայաստանում «փափուկ ուժ» է փորձում կիրառել։ Հասկացել է, որ այլևս «ջարդեմ, փշրեմը» չի աշխատում, քանի որ, ըստ Հովհաննիսյանի, պատերազմից հետո մեզնում զգացմունքների բթացում է։ «Ռուսական «փափուկ ուժը» արդյունավետ չէ․ հայտնվել են լոբբիստական խմբեր, որոնց թիրախում հայոց լեզուն է»,-ասում է քաղաքագետը, ապա նշում՝ ազգային արժանապատվության սահման կա, որը չպետք է անցնել։