Tuesday, 23 04 2024
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Կա հավականականություն, որ Հաագայի դատարանը կբավարարի գերիների վերադարձի և Բաքվի ռազմավարի պուրակի վերացման հայցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակցին է միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը։

Պարոն Խզմալյան,  Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝  հայցը «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ է։ Հայաստանը  բարձրացնում է գերիների հարցը, այն Ադրբեջանի կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող  ռասսայական խտրականությանը մեր նկատմամբ, ինչի հետևանքով հայերը ենթարկվել են զանգվածային սպանությունների ու խոշտանգումների։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս հայցի շրջանակներում։

Ակնկալիքները պետք է երկու մակարդակի վրա դիտարկել։ Առաջինը՝ միջանկյալ միջոցներն են, որոնց շրջանակներում Հայաստանը պահանջել է վերադարձնել բոլոր գերիներին ու վերացնել Բաքվի ռազմավարի պուրակը։ Կարծում եմ կա ողջամիտ հավանականություն, որ նման պահանջը կբավարարվի ու մենք առնվազն մի քանի ամսվա կտրվածքով կտեսնենք գերիների վերադարձ։ Իհարկե պետք չէ համարել, որ միանշանակ այդպես է լինելու, բայց կրկնում եմ ողջամիտ ու դրական  հնարավորություններ կան։

Երկարաժամկետ կտրվածքով Հայաստանի հայցի բավարարումը նշանակելու է  դատարանի կողմից փաստագրում Ադրբեջանում հայերի հանդեպ  առկա ռասայական խտրականության քաղաքականության վերաբերյալ։ Դա միջազգային իրավունքի տեսանկյունից բացառում է Ադրբեջանի պահանջները հայաբնակ տարածքների  նկատմամբ հսկողություն սահմանելու հետ կապված։ Դա խիստ կարևոր է լինելու Արցախի կարգավիճակի հետագա որոշման գործում։ Անկյունաքարքային նշանակություն է ունենալու։ Մենք  այդ  դեպքում  կարող ենք խոսել Կոսովոյի սցենարով ճանաչման Ադրբեջանի տարածքային հավակնությունների բացառման մասին։

-Խոսքն ի՞նչ ժամկետների մասին է, մենք ե՞րբ կարող ենք որոշումների մասին իմանալ։

Խոսքը տարիների մասին է։ Մոտավորապես 3-5 տարի պետք է սպասել։ Ամեն դեպքում ինչ-որ ժամանակ անց դատարանի կողմից ժամանակացույց կհրապարակվի, որից ավելի հստակ կարող ենք պատկերացում կազմել։

-Հնչում են մեկնաբանություններ, որ Հայաստանի  հայցն ուշացած է։ Արդյոք այդպես է։

Կարող եմ ասել՝ ուշացած է, բայց ուշ չէ։ Սա այն դեպքն է, երբ ցանկալի կլիներ ավելի շուտ դիմել, բայց հիմա էլ ուշ չէ։ Օր առաջ դիմելն առաջնահերթություն էր և վերջապես դիմումը ներկայացվեց։

-Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել։ Դա ի՞նչ է ենթադրում։

Իրենք փորձում են  հավասարության նշան դնել, ինչպես միշտ են փորձել անել։ Բնական է, երբ իրենց հանդեպ վտանգ են զգում, փորձում են նույն հարթության մեջ մեղադրանքներ ներկայացնել։ Սակայն ինչքանով որ Հայաստանի պետական քաղաքականությունը տեսել եմ վերջին տասնամյակում, ես չեմ նկատել, որևէ բան, որը նման կլիներ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը։ Հեռու չգնանք, երբ ծագումով ադրբեջանցի անձինք հանգիստ  մուտք են գործել Հայաստան ՝լինելով Իրանի քաղաքացի, ոչ մի հետապնդում նրանց նկատմամբ չի իրականացվել՝ ազգային պատկանելության հողի վրա։ Իհարկե քարոզչական տարրեր միշտ եղել են՝ հակառակորդ, թշնամի տրամաբանության մեջ, բայց իմ տեսածն ու լսածը երբեք չի հատել այն շեմը, որը ենթադրում է  ազգային խտրականություն դրսևորել։ Նույնը չենք կարող ասել Ադրբեջանի մասին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում