Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի տղամարդկային որոշումը․․․

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը բաց կթողնեն առաջիկա աշխարհի առաջնությունը, որպեսզի լիարժեք ապաքինված մոտենան 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի նախընտրական շրջափուլին։ Այս մասին News.am-ին տված հարցազրույցում ասել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը։ Այսօրվանից մեր վերջին հավաքն է սկսում աշխարհի առաջնությունից առաջ, որը տեղի կունենա հոկտեմբերի 2-10-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում: Այս մրցաշարում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը հանդես է գալու հետեւյալ կազմով. Նորայր Հախոյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Գեղամ Թորգոմյան (82 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) եւ Դավիթ Օվասապյան (130 կգ): Գևորգ Ալեքսանյանի վերջին հայտարարությունը վկայում է, որ այս տարվա ամռանը Տոկիոյում տեղի ունեցած Օլիմպիական խաղերից հետո մեր ուժեղագույն երկու ըմբիշները չեն ընկրկել և շարունակելու են պայքարը մեծ հաղթանակի համար։ Հիշեցնենք, որ Տոկիոյում, մասնավորապես հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը մրցավարական ամենաթողության զոհն էր դարձել։

Երկու մեդալ մեզնից գողացան, մեկի գույնն էլ փոխեցին։ Այս մասին Գևորգ Ալեքսանյանը հայտարարել էր մոտ մեկ ամիս առաջ՝ ամփոփելով Տոկիոյի օլիմպիական խաղերում մերոնց ելույթները։ Այդ ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հստակ պատասխան չէր տվել հարցին, արդյո՞ք Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը կշարունակեն պայքարը մեծ սպորտում։ Վտանգելով սեփական առողջությունը, գնալով բազմատեսակ զրկանքների՝ Ալեքսանյանն ու Չալյանը Տոկիոյում արեցին հնարավորինը։ Արեցին և ըստ էության հաղթեցին։ Այդ հաղթանակը սակայն ամրագրված չէ։ Դժվար չէ պատկերացնել թե ինչ հոգեվիճակում էին նշված մարզիկները օլիմպիական մրցումներից հետո։ Արթուր Ալեքսանյանը շուտով կլինի 30 տարեկան։ Այս տարիքում Օլիմպիական խաղերում այսպես ասած երկու ֆրոնտում պայքարելը ընդունենք, որ հեշտ չէ։ Ավելի ստույգ մրցակիցներից բացի մեր մարզիկները ստիպված են պայքարել նաև կողմնակալ մրցավարության դեմ։ Տոկիոյում տեղի ունեցածից հետո ընդունենք, որ դժվար է կյանք դնել և նախապատրաստվել մի մրցաշարի, որտեղ գողանում են հաղթանակը։ Ալեքսանյանն ու Չալյանն ըստ էության կայացրել են կամայի՝ տղամարդկային որոշում։ Այս մարզիկները կրկին անելու են հնարավորինը մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Այս որոշմամբ սակայն նշված մարզիկները հստակ խնդիր են դնում մեր, սպորտային գերատեսչության և մասնավորապես պետության առաջ։ Մեզնից պահանջվում է թերևս տեր կանգնել գալիք հաղթանակներին։ Անկախ Հայաստանն ունի երկու օլիմպիական չեմպիոն ի դեմս, ըմբիշներ Արմեն Նազարյանի և Արթուր Ալեքսանյանի։ Մենք ունենք թերևս մեկ հնարավորություն անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին օլիմպիական կրկնակի չեմպիոն ունենալու։

2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերում Միհրան Հարությունյանից գողացան ոսկե մեդալը, սակայն համապատսխան հետևություններ չարեցինք։ Արդյունքում ստացանք այն պատկերը, որն ունենք այսօր։ Իսկ որն է ելքը։ Առաջին հայացքից գտնվում ենք անելանելի վիճակում, բայց նույնիսկ այս իրավիճակից կարելի է ելք գտնել։ Իսկ ելքը թերևս մեկն է։ Պետք է տեր կանգնել մեր հաղթանակներին։ Ռուսաստանի ներկայացուցիչ Մուս Եվլոևին Տոկիոյում մրցավարները չօգնեցին սիրուն աչքերի համար։ Ռուսաստանը, Ադրբեջանը և էլի մի շարք երկրներ Տոկիոյում չեղած տեղից մեդալներ և չեմպիոններ «նվաճեցին»։ Իսկ մենք արդեն երկրորդ օլիմպիադայում թույլ տվեցինք, որ մեզնից խլեն հաղթանակները։ Հաշվի առնելով ըմբշամարտում հաստատված համակարգը՝ մեզ ոչինչ չի մնում անել, քան ապահովագրել մեր հաղթանակները։

Առաջին հերթին պետք է ձեռնարկել միջոցներ հայ ըմբիշների մասնակցությամբ գոտեմարտերը նորմալ դատելու համար։ Այո, դրա համար հարկավոր են միջոցներ։ Իսկ միջոցներ անպայման կգտնվեն։ Նման մարզիկների համար միջոցներ խնայել ուղղակի չի կարելի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում