Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Այն, որ Էրդողանը մատնեց Փաշինյանին ու Ղարիբաշվիլիին, նշանակում է, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. Տարասով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Պարոն Տարասով, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է  արել։ Ի՞նչ դիտարկումներ ունեք նման հնարավոր հանդիպման մասին, ի՞նչ զարգացումներ են հնարավոր հայ-թուրքական հարաբերություններում։

-Մոսկվան ուշադրությամբ հետևում է այդ իրադարձություններին։ Փաշինյանը խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, ծրագրում է նման կետ ներառել։ Էրդողանն էլ  է խոսել, որ հասունացել է նման պահը և հիմա միանգամայն բնական է, որ Երևանն ու Անկարան հանդիպելու փորձեր են անում։ Տվյալ դեպքում ընտրվել է  Ղարիբաշվիլին։ Իհարկե այնտեղ Էրդողանը խոսել է նաև մեկ նախապայմանի մասին, խոսքը Զանգեզուրի միջանցքն է, բայց դա արվել է Բաքվի ճնշման ներքո։ Ընդհանրապես եթե ամեն ինչ հարթ է ընթանում, այդ ամենի մասին չի հայտարարվում, հանդիպումն ուղղակի տեղի է ունենում։ Բայց այն, որ Էրդողանը որոշեց մատնել Փաշինյանին ու Ղարիբաշվիին խոսում է այն մասին, որ ինչ-որ բան հարթ չի ընթացել և այն պայմանները, որն առաջ է քաշել Հայաստանը, թուրքական կողմին չեն բավարարել։ Ամենայն հավանականությամբ Փաշինյանն առաջարկել է պարզապես դիվանագիտական հարաբերություններ հաստատել, իսկ Ալիևն ու Էրդողանը  առաջարկում են փաթեթային համաձայնագիր, որն էլ ներառում է  դիվանագիտական հարաբերությունների հաստատում ու Զանգեզուրի միջանցքի բացում։ Հայերը դրանից հրաժարվել են, այդ պատճառով էլ Էրդողանը գնաց նման քայլի։ Սա աննախադեպ քայլ է, Էրդողանը փաստորեն մատնեց Փաշինյանին ու Ղարիբաշվիլիին։ Կարող ենք այս ամենից ենթադրել, որ Ղարիբաշվիլիի նախաձեռնած օպերացիան տապալվեց։

-Իսկ ինչպե՞ ս է Մոսկվան նայում այն հանգամանքին, որ հանդիպման առաջարկն արվում է Վրաստանի և ոչ Ռուսաստանի միջոցով։ Փաստորեն Ռուսաստանի դերակատարությունն այս հարցում նվազում է։

-Մենք  նորմալ ենք նայում այդ ամենին։ Հայաստանն ինքնուրույն պետություն է և իրավունք ունի ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել։ Հայաստանն ունի բոլոր իրավունքները կոնտակտ հաստատել Թուրքիայի հետ, եթե դա ստացվում է։ Մոսկվան երբեք էլ դեմ չի եղել, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատվեն։ Այլ հարց է, որ նրա միջնորդական առաքելության կարիքն այս պահին չկա, ոչ մի կողմ Ռուսաստանին չի դիմում։ Բայց դա Էրդողանի ու Փաշինյանի անձնական գործն է։ Նրանք կարող ենք հարաբերությունները կարգավորել առանց Մոսկվայի միջնորդության։

-Հարաբերությունների կարգավորում ասվածը հնարավոր համարո՞ւմ եք, թե այս ամենը պարզապես հայտարարությունների մակարդակով  է։

-Նոյեմբերի 9-ի համաձայնագրի տրամաբանությունն ինքնին հուշում է, որ անհրաժեշտ է խաղաղություն։ Կոմունիկացիաների բացումը ենթադրում է, որ Երևանի ու Բաքվի, Երևանի ու Անկարայի միջև պետք է նորմալ հարաբերություններ լինեն, այլապես դա հնարավոր չէ։ Հայաստանի դիվանագիտության առաքելությունն էլ այն էր, որ առանձին պայմանավորվի Անկարայի, հետո առանձին Բաքվի հետ։ Առայժմ այդ ամենը չի ստացվում, տեսնենք, թե իրադարձություններն ինչպես կզարգանան։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում