Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Անկախության տոնին նվիրված միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին. Ռուբեն Ռուբինյան

Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց՝ թեև տրամադրությունը տոնական անվանել չի կարելի, բայց որոշվել է Անկախության 30-րդ տարեդարձը պատշաճ ձևով նշել: Այս որոշումը քաղաքական և հանրային դաշտում շատերին վրդովեցրեց, պահանջում էին չեղարկել սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը՝ հատկապես, որ վարչապետն իր խոսքում միջոցառումն անվանել էր «գունագեղ»:

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնը նշվեց Հանրապետության հրապարակում: Վարչապետի խոսքով՝ այն առաջին հերթին նվիրված էր ՀՀ անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին:

«Արմենպրես»-ը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ: Անդրադարձել ենք նաև խաղաղության դարաշրջան բացելու տեսլականին:

 – Պարոն Ռուբինյան, վերջին շրջանում շատ էր քննարկվում պատերազմից հետո անկախության տոնը նշել-չնշելու հարցը: Ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցած միջոցառումը։

– Կարծում եմ, ճիշտ որոշում էր Անկախության 30-ամյակն այսպես նշելը, որովհետև, ի վերջո, ոչ միայն այս երեսուն տարիների, այլ նաև նախորդած մի քանի դարերի մեր բոլոր զրկանքները հենց անկախության համար են եղել: Գտնում եմ՝ նման քննարկումներ ընդհանրապես պիտի չլինեին: Մենք չպիտի թույլ տանք, որ որևէ զրկանք, որևէ կորուստ սասանի մեր հաստատակամությունը՝ կառուցելու ազատ և անկախ հայրենիք: Մեր նախնիները հարյուրամյակներով պայքարել են այն բանի համար, որ մենք այսօր կարողանանք ունենալ և նշել այս օրը, և կարծում եմ,  երեկվա միջոցառումը զուսպ էր, ճաշակով և տեղին։

– Հիմա շատ է խոսվում խաղաղության դարաշրջան բացելու մասին, բայց մենք անընդհատ տեսնում ենք միջադեպեր, որոնք կասկածի տակ են դնում, թե որքանով է դա հնարավոր, հենց թեկուզ Քասախի երկու բնակիչների հետ վերջերս Որոտանiի մոտ տեղի ունեցած միջադեպը:

– Այո, ցավոք, այս ընթացքում ականատես ենք եղել բազմաթիվ ապակառուցողական խոսքերի և քայլերի, որոնք ստիպում են մտածել, որ խաղաղ զարգացման դարաշրջան բացելը անիրատեսական է: Բայց կարծում եմ՝ պետք է ամուր նյարդեր ունենանք ու համբերատար առաջ տանենք մեր օրակարգը՝ հիմնված մեր պետական շահի վրա: Այս համատեքստում գուցե պետք է փորձենք նշանակություն տալ նաև փոքրիկ դրական քայլերին: Հենց թեկուզ ձեր նշած միջադեպը: Բացասական փաստ է, որ մեր մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի զինված ուժերի կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչները բերման ենթարկեցին: Բայց դրական էր, որ գործնականում մեկուկես օր անց Ադրբեջանը նրանց վերադարձրեց, ընդ որում՝ իրենց իսկ վկայությամբ, Ադրբեջանում գտնվելու ընթացքում իրենք որեւէ վատ վերաբերմունքի չեն արժանացել: Հույս ունենք, որ նմանատիպ շարունակական քայլերով հնարավորություն կստեղծվի առաջ շարժվել խաղաղության օրակարգով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում