ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքներով համաձայնել են, որ միջազգային հանրության կողմից թալիբների կառավարության ճանաչումը չի կարող լինել անվերապահ և պետք է պարտադիր կրի համակարգված բնույթ։ Այս մասին ասվում է բրիտանական կառավարության կայքում։
Զրուցակիցները կարևորել են այդ խմբի կողմից մարդու իրավունքների հանդեպ հարգանքը։
Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ դիվանագիտական մոտեցումն Աֆղանստանում մարդասիրական ճգնաժամը կանխելու ամենաարդյունավետ միջոցն է։
Սեպտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ անհրաժեշտ է բացառություններ անել «Թալիբանի» նկատմամբ գործող պատժամիջոցներում։