Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Սամցխե-Ջավախքի չորս՝ Ախալցիխե, Ասպինձա, Ադիգենի, Բորժոմի շրջաններում պայքարելու է 15 քաղաքական ուժ: Այս շրջաններում համամասնական ցուցակներով առաջադրված 1012 թեկնածուներից, միայն 58-ն են ազգությամբ հայեր: Իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված 137 թեկնածուներից միայն՝ 12-ը: Հաղորդում է jnews.ge-ն։