Tuesday, 23 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»

Ո՞ր պատվաստանյութն են նախընտրում Հայաստանում

Մեզ մոտ բուժհաստատություններում անփոփոխ, բնականոն կերպով շարունակվում են «Спутник V»-ով պատվաստումները: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանը:

Հիշեցնենք,որ օրերս ԱՀԿ կազմում գործող Համա-Ամերիկյան առողջապահական կազմակերպության ղեկավար Ժարբաս Բարբոսանը հայտնել է,որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կասեցրել է ռուսական «Спутник V» պատվաստանյութի գրանցման գործընթացը։ Որպես որոշման կայացման հիմք՝ նշվել է այն հանգամանքը, որ ֆաբրիկաներից մեկի պայմանները, որտեղ արտադրվում է այս պատվաստանյութը, չի համապատասխանում արտադրության նոր պրակտիկայի կանոններին։ Կասեցումը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական պատվաստանյութ արտադրող ընկերությունները համապատասխան քայլեր չեն ձեռնարկի հայտնաբերված թերությունները վերացնելու եւ նոր ստուգումներ չեն անցկացվի։

Տեր-Ստեփանյանը կարծում է, որ այս որոշումը Հայաստանում պատվաստման գործընթացի վրա ոչ մի անդրադարձ չի կարող ունենալ և չի ունեցել․ «Մենք մտնում ենք ԵԱՏՄ-ի տարածաշրջանային գոտու մեջ, և մեզ վրա ոչ մի անդրադարձ չի կարող ունենալ ։ Մեզ մոտ բուժհաստատություններում անփոփոխ, բնականոն կերպով շարունակվում են «Спутник V»-ով պատվաստումները»:

Ստեփանյանը սակայն դժվարանում է ասել՝ դա քաղաքական որոշու՞մ է թե՞ ավելի օբյեկտիվ:

Հարցին, թե ո՞ր պատվաստանյութն են մեր քաղաքացիները նախընտրում, Տեր-Ստեփանյանը ասաց, որ, հայկական առանձնահատուկ մտածելակերպի համաձայն, սկզբնական շրջանում, երբ «Спутник V»-ի պակասուրդ կար, մեծ պահանջարկ ուներ, հետո,երբ առաջացացավ դեպի Եվրոպա մուտքի խնդիր, քաղաքացինրը նախնտրում էին «ԱստրաԶենեկա», հիմա էլ պահանջարկը քիչ չէ, իսկ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հետ կապված մեր փորձագետը նշեց, որ, պայմանավորված ավելի թեթև ընթացքով, վերջին շրջանում սկսել է լայն պահանջարկ գտնել հենց այս վակցինացիան։

Մեր այն հարցին, թե արդյունավետության տեսանկյունից արդարացված է քաղաքացիների ընտրությունը, Մերի Տեր-Ստեփանյանը պատասխանեց, որ չինական «Սինոֆարմ»-ը ինակտիվացված վակցինացիա է համարվում, պարունակում է մեռած հիմնականում հարուցիչներ, հետևաբար ավելի պակաս արդյունվետություն ունի, իսկ «ԱստրաԶենեկա», «Спутник V»պատվաստանյութերը, ըստ նրա, մոտ 55-70 տոկոս արդյունավետություն ունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում