G7- ի՝ Չինաստանին և Ռուսաստանին Կենտրոնական Ասիայում անվտանգության հարցերի լուծման մեջ ներգրավելու առաջարկը հաստատել է, որ այս ասոցիացիան կորցրել է իր արդիականությունը: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում:
«G7-ի երկրները, Չինաստանին և Ռուսաստանին Կենտրոնական Ասիայում անվտանգության հարցերի լուծման մեջ ներգրավելու իրենց առաջարկով, հաստատեցին այն փաստը, որ այս ասոցիացիան ընդամենը քննարկումների ակումբ է: Ավելին, այնտեղ քննարկումներն ընթանում են Վաշինգտոնի խիստ վերահսկողության ներքո»,- ասել է Պատրուշևը:
Նրա խոսքերով, G7 ձևաչափն «այսօր կորցրել է իր արդիականությունը»:
«Ռուսաստանն անդամակցում է միայն այն միջազգային կառույցներին և ակումբներին, որտեղ լուծվում են իրական խնդիրները և գերակշռում է հավասարության սկզբունքը, որտեղ օտար չափանիշներն ու վարքի կանոնները ոչ ոքի չեն պարտադրվում»,- շեշտել է Պատրուշևը: