Thursday, 25 04 2024
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները

ՌԴ Պետդումայի ընտրության և Պուտինի հայաստանյան պատկերները

Ռուսաստանում ամփոփում են Պետդումայի «եռօրյա» ընտրության արդյունքը, որը մի կողմից ունի բավականին կանխատեսելի պատկեր, մյուս կողմից սակայն դրսևորում է ռուսական ներքին կյանքում տեղի ունեցող իսկապես բավականին բարդ շարժերի որոշակի անկանխատեսելիության աստիճանը:

Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը պահպանում է խորհրդարանական մեծամասնությունը, սակայն ոչ այն ծավալով, ինչ նախկինում: «Եդինայա Ռոսիա»-ն կարողանում է բավականին սահմանային աստիճանով պահպանել մեծամասնությունը՝ 50 տոկոսի մոտակայքում ոչ այդքան համոզիչ նշաձողով: Կարո՞ղ էր իշխանությունն ապահովել ավելին: Գուցե, բայց չի արել, եթե անգամ կարող էր, որովհետև պատկերացրել է, թե դա ինչպիսի ներքին այրման էֆեկտ կարող է ունենալ հանրային տրամադրությունների համար և ընդամենը փորձել է լուծել Սահմանադրությունը պահելու խնդիրը:

Միաժամանակ ուշադրության է արժանի այն, որ բավականին ավելացել է Կոմկուսի ձայների քանակը: Մտածել, թե այդ ձայներն ավելացել են այսպես ասած ռուսաստանցիների տրամադրությունների հաշվին, կլինի թերևս միամիտ: Այդ ձայները ավելացել են թերևս Ռուսաստանում կառավարող համակարգի ներքին տրամադրությունների արդյունքում: Այլ կերպ ասած, այդ համակարգը նախընտրել է Եդինայա Ռոսիայի նվազումը «փոխհատուցել» Կոմկուսի աճով: Ի վերջո, այդ իմաստով թերևս որևէ գաղտնիք չկա վաղուց, որ ներկայիս Ռուսաստանում Կոմկուսն ամբողջապես իշխանության ձեռքում գործող քաղաքական միավոր է, որը ներկայումս առավել անհրաժեշտ եղավ հասարակական դժգոհ տրամադրությունների այսպես ասած ընթացիկ քաղաքական կառավարումը իրականացնելու համար: Իսկ այն, որ իշխանությունը փորձել է իսկապես նկատելի ջանք գործադրել այդ ուղղությամբ, վկայում է խորհրդարան նոր ուժի հայտնվելու հանգամանքը՝ «Նոր մարդիկ» կուսակցություն, որն անկասկած դարձյալ գտնվում է ընդհանուր կառավարման տիրույթում, բայց որի մուտքը Պետդումա ևս վկայում է, որ այս անգամ իշխանությունը գործադրել է հասարակության առաջ գոնե առերևույթ տպավորությունների ավելի մեծ ջանք: Պետդումայի ընտրության կեղծիքի մասին իր կարծիքը հայտնել է ռուսաստանցի գլխավոր և բանտարկված ընդդիմադիր Նավալնին, ինչպես նաև նրա համակիրները: Իհարկե դա որևէ կերպ չի ազդելու արդյունքի վրա, որը կարձանագրվի պաշտոնապես: Խնդիրը սակայն այն է, թե այդ արձանագրված արդյունքը որքանով է ազդելու Ռուսաստանի թե ներհամակարգային, թե ներհասարակական միջավայրում տեղի ունեցող խորքային տրանսֆորմացիաների դինամիկայի վրա:

Բանն այն է, որ թեև Ռուսաստանի համակարգը ունի այդ տեսանկյունից ինքնապահպանման հարցեր լուծելու թերևս ահռելի ռեսուրս, բայց մի բան է այդ ռեսուրսի արդյունավետությունը աշխարհի հետ բաց հարաբերության պայմաններում, մեկ այլ բան՝ բավականին բաց և կոշտ դիմակայության, որը պահանջում է արտաքին հարցերի լուծման ահռելի ռեսուրսներ: Այս խնդիրները շատ կարևոր են Հայաստանի համար, որովհետև Ռուսաստանի ներքին վիճակը զգալիորեն պայմանավորում է զարգացումները Կովկասում: Իհարկե պետք է նկատել նաև, որ Կովկասի իրավիճակն էլ իր ազդեցությունն է թողնում ՌԴ ներքին իրողությունների վրա: Եվ այդ փոխկապակցվածությունը Հայաստանի համար հատկապես զգալի է, հաշվի առնելով հայ-ռուսական փոխհարաբերության բնույթը: Ի դեպ, այդ տեսանկյունից գուցե արժե ուշադրություն դարձնել մի կողմից ՌԴ Պետդումայի ընտրությանը Կոմկուսի այսպես ասած նպատակային նշանակությանն ու գործածությանը, մյուս կողմից այն, որ այդ ընտրությանը և գործածությանը զուգահեռ Հայաստանում էլ հայկոմկուսի առաջին քարտուղարի անունից փողոցներում հայտնվեցին Պուտինի և Ռուսաստանի հանդեպ երդման պաստառներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում