««Շպիոն Օնիկի» փնտրտուքը շարունակվելու է․ հիբրիդային պատերազմի մեջ ենք»,- ասում են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Մասիս Շիրոյանն ու Ավետիս Ավետիսյանը։ Նրանց խոսքով՝ ամեն կերպ փորձ է արվում Հայաստանում ստեղծել վախի մթնոլորտ, իսկ ոմանք էլ օգտվում են այդ առիթից։ «Պատերազմը շարունակվում է այսօր էլ, պետք է պատրաստ լինել դրան»,- նշում են տղաները, ապա ընդգծում՝ լավ կլիներ, որ այսօր՝ Անկախության 30-ամյակի օրը, Երևանում զինվորական շքերթ լիներ։