Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ճգնաժամային հրաժարական․ Ինչ է կատարվում Հայաստանի չեմպիոնի հետ

VBET Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Նորավանքի» հետ ոչ-ոքի 0։0 խաղալուց հետո Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական տվեց։ Վերջինս «Ալաշկերտը» գլխավորել էր այս տարվա մայիսին մրցաշրջանի ավարտի վերջնամասում։ Գրիգորյանի օրոք երևանյան թիմը դարձել էր Հայաստանի չեմպիոն, իսկ միջազգային ասպարեզում պատմական արդյունք գրանցելով հայտնվել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Սեպտեմբերի 14-ին կայացած մեկնարկային խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով զիջել էր իսրայելական «Մաքաբիին»։ Հայաստանի ընթացիկ առաջնությունում Հայաստանի չեմպիոնը 2 միավորով միայն նախավերջին 9-րդ հորիզոնականում է։ Արդեն իսկ կարող ենք ասել, որ «Ալաշկերտը» գործնականում զրկվել է չեմպիոնական տիտղոսը պահպանելու հնարավորությունից։ Այո, վերջին շրջանում «Ալաշկերտում» գրանցել է խաղային անկում, որը կարող է ունենալ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում Շոտլանդիայի չեմպիոն «Ռենջերսի» դեմ ցուցադրած գերազանց խաղից հետո սկիզբ առավ այսպես կոչված լճացման պրոցեսը։

Բայց արդյո՞ք խաղային ռեգրեսի մեղավորը Ալեքսանդր Գրիգորյանն էր, և որքանով էր ճիշտ նրա հեռանալը։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայում մեր թիմը դեռ 5 հանդիպում պետք է անցկանի։ Գրիգորյանի հեռանալուց հետո հարկ ենք համարում անել կարևոր արձանագրում։ Եթե հիմք ընդունենք «Ալաշկերտ» ակումբի պաշտոնական հայտարարությունը, ապա Գրիգորյանը ինքնակամ է հեռացել պաշտոնից։ Ընդունենք, որ ծանր իրավիճակում, կարևորագույն մրցաշարի մեկնարկում թիմը լքելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Չի կարելի բացառել նաև, որ Գրիգորյանը հրաժարական է տվել ակումբի ղեկավարության պահանջով։ Այս տարբերակը, որը քիչ հավանակն է ևս անընդունելի է։ Գրիգորյանը գրանցել էր հայկական ակումբային պատմության ամենաբարձր ցուցանիշը և շարունակում էր ճանապարհը։ Կարևոր արձանագրում։ Վերջին 14 մրցավեճերում Հայաստանի չեմպիոնը ոչ մի հաղթանակ չի տարել հանդիպման 90 րոպեների ընթացքում։ Եվրագավաթներում մեր թիմը Ուելսի և Ղազախստանի չեմպիոններին հաղթել է լրացուցիչ ժամանակում։ Վերջին անգամ «Ալաշկերտը» հանդիպման հիմնական ժամանակում հաղթել է այս տարվա մայիսի 28-ին Հայաստանի առաջնության շրջանակներում 1։0 հաշվով առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Սա վկայում է, որ «Ալաշկերտում» ի սկզբանե եղել է լուրջ խնդիրներ են եղել։ Ալեքսանդր Գրիգորյանին որոշակորեն հաջողվել էր շտկել այն, բայց․․․։ Ունենք այն ինչ ունենք։ Ինչ խոսք մարզչի փոփոխությունը կամ կադրային այլ որոշումները ակումբի ներքին խնդիրներն են։

Միևնույն ժամանակ արձանագրենք, որ ակումբը ներկայացնում է նաև մեր երկիրը։ Յուրաքանչյուր հաղթանակ պատիվ է բերում պետությանը, իսկ պարտությունը հարված հասցնում մեր հեղինակությանը։ Եթե մարզչական հրաժարականը խաղային այս փուլում տեղի ունենար այլ ակումբում գուցե ինչ-որ տեղ հասկանալի լիներ։ «Ալաշկերտում» սակայն մարզչական փոփոխությունների վերաբերյալ ֆուտբոլային ընտանիքում լեգենդներ են շրջանառվում։ Դժվար է ասել քանի անգամ է հեռանալուց հետո նորից թիմ վերադարձել Աբրահամ Խաշմանյանը։ Նման օրինակները կարելի է շարունակ թվարկել։ Ալեքսանդր Գրիգորյանը «Ռեյնջերսի» հետ հանդիպումից հետո ասել էր, որ դժվար է լինելու ներկայիս կազմով պայքարել Հայաստանի առաջնությունում և եվրագավաթներում և որ կադրային համալրումն այլընտրանք չունի։ Գրիգորյանի միանգամայն օբյակտիվ կանխատեսումը իրականացավ։ Կադրային խնդիրներից զատ «Ալաշկերտում» ծագեց նաև ևս մեկ խնդիր։ Կհաջողվի արդյո՞ք թիմին դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Հարցին պատասխանելը բավական բարդ է։ «Մենք միասին լավ ճանապարհ անցանք եվրագավաթներում։ Համենայնդեպս չեմ ամաչում իմ կատարած աշխատանքի համար։ Ինչ վերաբերում է ընթացիկ առաջնությանը, ես հասկանում եմ, որ ճգնաժամը, որի մեջ թիմը գտնվում է, ես` որպես գլխավոր մարզիչ, չեմ կարող լուծել։ Դրա համար էլ դեռ նախորդ փուլում էի ուզում հրաժարական տալ, բայց ակումբի նախագահը չընդունեց։ 5 տուրից հետո թիմը բարդ իրավիճակում է, և դա պետք է շտկել։

Ես հասկանում եմ, որ դա պետք է այլ մարզիչ անի։ Ուստի մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին, բոլոր տղաներին և հրաժարական եմ տալիս»,- «Նորավանքի» հետ խաղից հետո ասել է Գրիգորյանը։ Այս իրավիճակում մնում է թերևս հուսալ, որ «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչին կհաջողվի թիմին դուրս բերել ճգնաժամից։ Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայում «Ալաշկերտն» անց է կացնելու սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվելով Ֆինլանդիայի չեմպիոն «Հիկ»-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում