
Օդանավերի խոշորագույն արտադրող Airbus-ը նշել է ջրածնային վառելիքով աշխատող ինքնաթիռի հայտնվելու ժամկետը։ Տեխնոլոգիան կարող է հայտնվել 2035 թվականին: Հաղորդում է Reuters-ը:
Ավիացիային բաժին է ընկնում աշխարհում ածխածնի արտանետումների մոտ 2,5 տոկոսը: Ավիափոխադրողների մեծ մասը կօգտագործի սովորական ռեակտիվ շարժիչներ առնվազն մինչև 2050 թվականը, ասված է Airbus-ի հայտարարության մեջ։ Այնուամենայնիվ, արդյունաբերության որոշ ներկայացուցիչներ ձգտում են կրճատել արտանետումները՝ կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարի շրջանակներում։
Օրինակ, Air New Zealand-ն ուսումնասիրում է էլեկտրական, հիբրիդային կամ ջրածնային շարժիչներով ինքնաթիռներ օգտագործելու հնարավորությունը կարճ թռիչքների համար՝ մինչև 2030 թվականը արտանետումները նվազեցնելու համար: Ավիափոխադրողը հուշագիր է ստորագրել Airbus-ի հետ ՝ ուսումնասիրելու, թե ինչպես ջրածնային ինքնաթիռների ներդրումը կազդի ավիաենթակառուցվածքի վրա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով, վտանգավոր արտանետումների նվազեցման ձգձգումները կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել կլիմայի համար: Որպեսզի փրկեն մոլորակը և երկրներին մղեն գլոբալ տաքացման դեմ պայքարին, ԱՄՆ -ն և ԵՄ -ն պետք է համաձայնագիր ստորագրեն` մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները մեկ երրորդով համատեղ կրճատելու մասին: