Զորացրված ժամկետային զինծառայող Լեոնարդ Պողոսյանը վստահ է՝ անկախության 30-ամյակը պետք է նշել՝ ոգեկոչելով մեր զոհված եղբայրների հիշատակը։ Անհասկանալի է համարում այն աղմուկը, որն առաջացել է։ Խոսելով պատերազմի պարտության պատճառների մասին՝ նշում է․ «Ոմանք ավելի շատ ատում էին Նիկոլ Փաշինյանին, քան սիրում էին իրենց հայրենիքը»։