Բաքվի գործողությունները դեմարշ են Իրանի և Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը այն հուսալի ուղղություններից է, որից օգտվում է Իրանը:
Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն․ Նավասարդյանը նշեց․ «Էրդողանը փորձարկում է տարբեր հնարավորություններ: Էրդողանը փորձում է ցույց տալ Հայաստանին, որ եթե ուզում եք խոսել, մտածեք ինչ եք անում:Թուրքիան շախմատ է խաղում մի քանի տախտակի վրա․ Հայաստանը պետք է զգույշ լինի, խաղալու լայն դաշտ չկա»: