Այսօր մենք խոսում ենք Հայաստանի անկախությունից, սական տեսնում ենք, որ մեր անկախությունը տակավին շարունակում է շրջափակված/պաշարած մնալ անմաքուր մտադրություններով ու ոտնձգություններով, ու բոլոր կողմերից։ Որ քաղաքական ուժեր և գործիչներ կան, որոնք փորձում են համոզել հանրությանը որ գոյապահպանման միակ ձևը դա միութենական պետության ստեղծումն է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ:
Ռեժիսորի կարծիքով՝ Խորհրդային հանրապետություններից ամենաթանկ գինը Անկախության համար մենք վճարեցինք․ «Դավաճանություն է, որ ինչ-որ փնթիներ կարող են ասել՝ Հայաստանը միութենական պետության մաս կազմի»: