Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Էրդողանը Հայաստանի առաջ նոր նախապայմաններ է դնում ու փորձ անում էլ ավելի շատ սեղմել պատին  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ լրագրողերի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման առաջարկ է արել իրեն:

«Վրաստանի վարչապետն ինձ փոխանցեց Նիկոլ Փաշինյանի` ինձ հետ հանդիպման առաջարկը։ Սա մտորելու տեղիք է տալիս։ Սակայն դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,–ասել է Էրդողանը։

Այնուհետև Էրդողանն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» թեմային` ասելով, որ միջանցքը բացելով Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած լարվածությունը կչեզոքացվի:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքերով՝ եթե վերհիշենք Փաշինյանի վերջին հայտարարություններն առ այն, որ ինքը դրական ազդակներ է ստացել Թուրքիայի նախագահից, չի բացառվում, որ տեղեկությունը համապատասխանի իրականությանը․«Ինչո՞ւ է դիմում Վրաստանի վարչապետի միջոցով։ Քանի որ Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, ուղիղ կապ հաստատելն այնքան նախընտրելի չէ, որքան միջնորդավորված ձևով՝ մանավանդ, որ Վրաստան-Թուրքիա հարաբերությունները բավականին ջերմ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Չաքրյանի՝ հնարավոր հանդիպումը Թուրքիային հնարավորություն կտա Հայաստանի առջև նոր նախապայմաններ դնել․«Կար նախապայման ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Բայց նման խնդիր գոյություն չունի։ Էրդողանը խոսում էր Կարսի պայմանագրի մասին։ Այս ամենը նշանակում է, որ նա նոր նախապայմաններ է առաջադրելու։ Օրինակ՝ Ցեղասպանության ճանաչումը Թուրքիան դիտարկում է իր տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն։ Հիմա ենթադրենք նստեն սեղանի շուրջ բանակցեն, նա հիշելու է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը ու հավանաբար կասի, որ դա սպառնում է իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի որևէ ղեկավար՝ առաջին նախագահից սկսած երբևէ պաշտոնապես Արևմտյան Հայաստանից չեն խոսել, պահանջատիրություն որպես այդպիսին չեն ներկայացրել։ Իմաստ էլ չուներ  ո՛չ այն ժամանակ ո՛չ էլ հիմա։ Հարցը չի հասունացել։ Բայց մեր աչքն էլ ուրիշի հողերը չեն, պատմական Հայաստանի անքակտելի մասն են։ Հիմա այդ Էրդողանի հետ ի՞նչ խոսել։ 44-օրյա պատերազմի ժամանակ այդ մարդն ասաց, որ Թուրքիան մասնակցում է այս պատերազմին, որ վերջնական ավարտին  հասցնի 1975 թվականի երիտթուրքերի կիսատ թողած գործը։ Մարդն ի լուր աշխարհի ցեղասպանություն իրականացնելու մասին է խոսում և դրանով հանդերձ Հայաստանին մեղադրում, որ Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը սպառնալիք է Թուրքիայի տարածքային ամբողջականությանը»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ այս ամենին մասնակից է նաև ՌԴ ղեկավար Պուտինը, ով Էրդողանին իր հայտարարություններից հետո հռչակել է իր ընկերը․«Նրա շրջապատից մեկը ասել էր, թող Իլհամ Ալիևը չերևակայի, եթե մենք չլինեինք, Ադրբեջանն այս պատերազմում չէր հաղթի։ Այսինքն՝ դա յուրատեսակ խոստովանություն էր, որ պուտինյան Ռուսաստանը դարձել է մեր մատաղ սերնդի դահիճը»։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ Թուրքիայի նախագահի հայտարարության մեջ ակնհայտ կերպով նշվում են այն նախապայմանները, որոնց իրականացման դեպքում միայն կարող  է տեղի ունենալ հնարավոր հանդիպում․ «Դա պայմանավորված է առաջին հերթին Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում եղած խնդիրների լուծմամբ՝ մասնավորապես այսպես կոչված տարածաշրջանի կապուղիների ապաշրջափակումը միջանցքային տրամաբանությամբ իրականացնելը։ Այսինքն՝ թուրքական կողմը նախագահի մակարդակով հանդիպումը պայմանավորում է միջանցքային տրամաբանությամբ խնդրի կարգավորմամբ։ Այստեղ պարզ է, որ Թուրքիան հերթական անգամ օգտագործում է իրավիճակը Հայաստանի դիրքերն ավելի թուլացնելու նպատակով։ Անգամ  կուլիսային պայմանավորվածությունների հանրայնացնելը և նախապայմանների լեզվով խոսելը փորձ է Հայաստանի դիրքային կորուստներն ավելի ընդլայնելու ու Հայաստանին ավելի շատ պատին սեղմելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նման նախապայմաններով հանդիպումն, ըստ մեր զրուցակցի իրատեսական չէ․ «Իսկ հայկական կողմից նման նախապայմանների իրականցման ուղղությամբ քայլ չի արվել»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում