Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Բայդենն Էրդողանի առաջ դուռն ամբողջությամբ չի փակի․․ ԱՄՆ Կոնգրեսում հայանպաստ օրինագծեր՝ Էրդողանի այցին ընդառաջ

Ամերիկացի կոնգրեսականները ներկայացրել են Ազգային պաշտպանության լիազորությունների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ,

Ներկայացվել է ութ փոփոխություն, որոնք վերաբերում են Հայաստանին և Արցախին: Նրանցից երեքը կոչ են անում ԱՄՆ կառավարությանը դադարեցնել ցանկացած ռազմական օգնություն Ադրբեջանին», -տեղեկացրել է Հայ դատի կոմիտեի ներկայացուցիչ Էլիզաբեթ Չուլջյանը: Այլ փոփոխությունների նախագիծը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, հետաքննել ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը թուրքական անօդաչու թռչող սարքերում, դիտարկել Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնության ընդլայնումը և թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը ճանաչել ահաբեկչական:

Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 20-ին Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը կքննարկի այս և այլ առաջարկները և կորոշի, թե դրանցից որն է ներառվելու Ներկայացուցիչների պալատի նիստի օրակարգում:

ԱՄՆ-ում լույս տեսնող «Կալիֆորնիա կյուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ներկայացված փոփոխությունները վերջնական վավերացված չեն,  ընթացքի մեջ են․«Պետք է անցնեն մի քանի փուլով, ենթահանձնախմբերից դեպի հանձնախումբ, դեպի ընդհանուր ներկայացուցչական տուն, հետո նույն քայլերը պետք է  լինեն Սենատի ենթահանձնախմբերում։ Եվ եթե երկու  պալատներն էլ նույն տեքստով համաձայնվեն, այդ դեպքում կվավերացվի։ Հիմա շատ շուտ է ասել, որ մենք  ինչ-որ ձեռքբերում կամ հաջողություն ունենք»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-22-ը կայցելի ԱՄՆ: Սա կլինի նրա առաջին այցը ԱՄՆ Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո: Էրդողանը մտադիր է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ինչպես նաև Մանհեթենում բացել «Թուրքական տուն» երկնաքերը։ Հարութ Սասունյանից հետաքրքրվեցինք, թե Էրդողանի՝ ԱՄՆ այցից առաջ այս փոփոխությունների նախագիծն ի՞նչ նշանակություն է ստանում․«Անշուշտ Էրդողանի համար այս երևույթն ու զարգացումն այնքան էլ դրական չէ։ Ընդհանրապես ամերիկյան կառավարությունը կցանկանար, որ նման հարցեր չգային օրակարգ նախքան նրա այցելությունը։ Բայց մի քանի պետք է ճշգրտեմ՝ Էրդողանն ԱՄՆ չէ, որ այցելում է։ Նա գալիս է ՄԱԿ-ի տարեկան ժողովին, Նյու Յորք։ Եվ այդ այցելության ժամանակ նա նաև մի հսկա բազմահարկ թուրքական կենտրոնի բացումն է անելու, որի անունը դրել են թուրքական տուն»։

Խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, մեր զրուցակիցը նկատեց, որ մի քանի տարի է, ինչ երկկողմ հարաբերությունները  բարձր մակարդակի  վրա չեն․«Ոչ մի առաջխաղացում չի լինում։ Պետք է տեսնենք, թե ինչպիսի իրավիճակում կհայտնվի Էրդողանը։ Միակ փրկությունն այն է, որ Էրդողանը չշարունակի նախագահ լինել։ Կամ մյուս ընտրությունների ժամանակ, որոնք 2023 թվականին են տեղի ունենալու, նա պարտություն կրի։ Եթե այլ մարդ իրեն հաջորդի, դա կարող է որոշակի առիթ հանդիսանալ, որ երկկողմ հարաբերությունները բարելավեն»։

Հարութ Սասունյանի խոսքերով՝ դեռ այն ժամանակ, երբ այժմյան նախագահ Բայդենը փոխնախագահ էր, նա Թուրքիայի հանդեպ լավ վերաբերմունք չուներ․«Անձնապես էլ շատ չի հավանում ու սիրում Թուրքիային։ Բայց քանի որ Ամերիկան  գերհզոր պետություն է, միշտ փորձում է ինչ-որ առիթներ փնտրել, որ հարաբերություններն ավելի չվատթարանան։ Եվ եթե  կան երկուստեք շահեր տարբեր աշխարհաքաղաքական տեղերում, այդ շահերը փորձում են հետապնդել։ Բայդենը չի ուզում դուռն ամբողջությամբ փակել Թուրքիայի վրա։ Միշտ տեղ է թողնում, որ եթե առիթներ լինեն համագործակցության և երկուստեք շահերի իրականացման համար, կարողանան դա անել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում