Wednesday, 06 12 2023
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին
Ինչու՞ Ձեզ հետ բնակվողները հայտարարագիր չեն ներկայացրել. պատգամավորը՝ ԿԿՀ-ի ղեկավարին
Ովքե՞ր են ՔՊ-ի 525 նվիրատուները, սա կոռուպցիա՞ չէ. Թովմասյան
28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն
Անհնար է, որ տարածաշրջանի հեգեմոն խաղացող ՌԴ-ն տեղյակ չլինի գեթ մեկ կրակոցից
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել է
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների, հայկական կողմի մասին նույնը չենք կարող ասել». Զախարովա
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Կվերսկսվի Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները Ռուսաստան
«Հայաքվեի» իրական նպատակը Արցախի խնդիրը չէ, այլ Հայաստանի համար խնդիր ստեղծելը

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հերթական՝ 15-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը:

Ամենամյա միջոցառման հիմքում հասարակությանն օգտակար լինելու արժեհամակարգն է, որը կոնկրետ ծրագրերի տեսքով դրսևորվում է արդեն 21 տարի: Հավատարիմ գործընկերների աջակցությամբ, «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ձգտում է հնարավորինս կրճատել երկրում արձանագրվող մուրացկանության ցուցանիշն ու հոգալ միայնակ տարեցների խնդիրները: Վերջին  տարիներին համավարակի, այնուհետև պատերազմի հետևանքները լրջորեն փոխել են երկրում տիրող սոցիալական պատկերն ու ընդլայնել շահառուների ցանկը: Ընթացիկ տարում ուշադրության կենտրոնում են լինելու նաև Արցախից տեղահանված ընտանիքները:

Ընթրիքի ժամանակ հանգանակված գումարն  ամբողջությամբ ուղղվելու է «Օրրան»-ի երկու՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին: Դա թույլ է տալու շարունակել «Օրրան»-ի կարևոր առաքելության իրագործումը. հոգալ կենտրոնների շահառու շուրջ 100  միայնակ տարեցներին և կարիքավոր 300 երեխաներին սննդի, կրթական, ձեռարվեստի ուսուցման, մշակութային, սոցիալական, հոգեբանական, ծառայություններ մատուցելու հարցերը:

Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս, բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի գործընկերներ, գործարարներ և արվեստագետներ: Բոլորի նպատակը եղել է նույնը. կանգնել սոցիալական ճգնաժամի մեջ հայտնված ընտանիքների կողքին:

«Օրրան»-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն իր ուղերձում նշել է. «Ընթացիկ տարին մեզանից շատերի համար, անշուշտ, բարդ և մարտահրավերներով լի էր. նախ համավարակը, հետո էլ՝ կործանարար պատերազմը: Տխուր իրականությունից երեխաներն ամենաշատն են տուժել` որպես «լուռ զոհեր»: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ ամենի միջով անցած երեխաների համար «Օրրան»-ը դառնա լուսավոր կետ»: Տիկին Հովհաննիսյանի խոսքով, մինչև օրս, կազմակերպությունը շարունակում է ստանալ աջակցության հայտեր:

«Այստեղ հավաքված է մի թիմ, որին հաջողվում է անմնացորդ սիրով և գթասրտությամբ նվիրվել հուսահատության մեջ հայտնված մանուկներին և տարեցներին, նրանց համար ստեղծել իրականություն, որն ավելի խոստումնալից է և հուսադրող: «Օրրան»-ը սովորեցնում է կյանքի դժվարությունները հաղթահարել  լավատեսությամբ և կամքի ուժով: Այստեղ դրսորվում է ոչ թե խղճահարություն, այլ՝ սեր ու նվիրում: Իսկ այդ ուժը շատ հզոր է»,- նշել է «Օրրան»-ի 21-ամյա գործունեության ընթացքում նրա ծրագրերի հիմնական աջակցող և խոշոր նվիրատու կազմակերպության՝ Վիվա-ՄՏՍ-ի  գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է բարեգործական ընթրիքի ընթացքում հանգանակված գումարը՝ նվիրաբերելով 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Օրրան»-ի հետ համագործակցության շրջանակներում, 2006թ. սկսած՝ Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 986 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ռալֆ Յիրիկյանի ընտանիքը տրամադրել է ԱՄՆ 50,7 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Տևական ժամանակ իր առջև բարդ ու համարձակ խնդիր դրած բարեգործական կազմակերպության տարեգրությունը լի է մարդկային կենսագրությունների վրա դրական ազդեցությամբ:

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում