Wednesday, 06 12 2023
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին
Ինչու՞ Ձեզ հետ բնակվողները հայտարարագիր չեն ներկայացրել. պատգամավորը՝ ԿԿՀ-ի ղեկավարին
Ովքե՞ր են ՔՊ-ի 525 նվիրատուները, սա կոռուպցիա՞ չէ. Թովմասյան
28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն
Անհնար է, որ տարածաշրջանի հեգեմոն խաղացող ՌԴ-ն տեղյակ չլինի գեթ մեկ կրակոցից
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել է
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների, հայկական կողմի մասին նույնը չենք կարող ասել». Զախարովա
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Կվերսկսվի Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումները Ռուսաստան
«Հայաքվեի» իրական նպատակը Արցախի խնդիրը չէ, այլ Հայաստանի համար խնդիր ստեղծելը

Տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել ՀՀ-ի և ՌԴ-ի ապրանքաշրջանառությունը. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համոզմունք է հայտնում, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը: Օվերչուկը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Armenia Business Forum-ի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Նա նախ նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ստեղծված աշխատանքային խումբը հանդիպումներ է ունենում, աշխատում է, վերջին հանդիպումը տեղի է ունեցել օգոստոսի կեսին:

«Բոլոր կողմերը տրամադրված են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց, միանշանակ, ակնհայտ է, որ ապաշրջափակումը և տրանսպորտային ուղու վերականգնումը զգալիորեն նոր հնարավորություններ կստեղծի՝ ընդլայնելու, ավելացնելու ապրանքաշրջանառությունը, այդ թվում՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև»,-ասաց Օվերչուկը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ, հարցին, թե ինչպես կանդրադառնա ապաշրջափակումը տարածաշրջանում և ՌԴ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալների վրա, ասաց, որ դժվար կլինի այս պահին ծավալների ճշգրիտ աճ կանխատեսելը:

«Կա երկու հանգամանք, որը դեռևս հետազոտության կարիք ունի: Առաջին հանգամանքը կայանում է նրանում, որ մենք երկար տարիներ, այնուամենայնիվ, եղել ենք սահմանափակումների տիրույթում: Թե ինչ էֆեկտ կունենա ապաշրջափակումը, ակնհայտ է, որ կունենա դրական էֆեկտ, բայց թե ծավալային իմաստով ինչ կլինի՝ պետք է շարունակենք հետազոտել»,-ասաց փոխվարչապետը:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին, Մոսկվայում՝ երեք երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում