Հայաստանը կարող է սկսել ռուսական «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։ Այս մասին այսօր Երևանում ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Առողջապահության ոլորտում համագործակցության համատեքստում Գրիգորյանը անկեղծ երախտագիտություն է հայտնել Ռուսաստանին՝ Հայաստանում COVID-19-ի տարածման դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար: