Wednesday, 06 12 2023
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրագործման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը. Հարությունյանը՝ Մարագոսին
Ինչու՞ Ձեզ հետ բնակվողները հայտարարագիր չեն ներկայացրել. պատգամավորը՝ ԿԿՀ-ի ղեկավարին
Ովքե՞ր են ՔՊ-ի 525 նվիրատուները, սա կոռուպցիա՞ չէ. Թովմասյան
28-ամյա կինը դանակահարել է տղամարդուն
Անհնար է, որ տարածաշրջանի հեգեմոն խաղացող ՌԴ-ն տեղյակ չլինի գեթ մեկ կրակոցից
«Դիլիջան ազգային պարկ»-ում բռնկված հրդեհը մարվել է
«Բաքվում միշտ պատրաստ են եղել բանակցությունների, հայկական կողմի մասին նույնը չենք կարող ասել». Զախարովա

Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ․ այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում․ Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր։ Երեկ բնագիտական առարկաներն էին, այսօր՝ հայոց լեզուն։

Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի այս գործիքը համալրի ուսուցչական քաղաքականության շարքը։

Ավելին, գործընթացը նախաձեռնված էր որպես փորձնական՝ հենց այդ հարցերին պատասխաններ գտնելու համար։ Առաջիկայում արդյունքները կամփոփենք, կվերլուծենք, քննարկումներ կունենանք մասնակից ուսուցիչների հետ՝ դիտարկումները հաշվի առնելու և հաջորդ տարիների ընթացքը պլանավորելու համար։

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, որ մասնակցում են այս գործընթացին՝ որպես մեր գործընկերներ, օգնելով բարելավել գործիքը և գտնել դրա կիրառության ճիշտ ձևերը։

Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։

Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում