Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Հայաստանի անկախությունը տակավին շարունակում է շրջափակված/պաշարած մնալ անմաքուր մտադրություններով

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երբ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի քաղաքականությունը տեսանելիորեն մնում է հետխորհրդային պետություններին, արդեն նաև Ադրբեջանին միութենական պետության ստեղծման երկկողմ կամ բազմակողմ ձևաչափեր հրավիրելը,

Երբ ամիսներ շարունակ Սյունիքի զարգացումներով Ռուսաստանը, հանուն Բաքվին հրապուրելու, անգամ իր դաշնակցի՝ Հայաստանի հանդեպ չեզոք վարքագիծ է ցուցաբերում, ինչի ուղերձ է դառնում այն, որ սեփական հերթական մարզը պահելու համար Երևանը կա՛մ պետք է Մոսկվայի քարտեզներով ամբողջ սահմանների դեմարկացիա անի, որի դեպքում միայն Մոսկվան կհամաձայնի կիսել հայոց սահմանների ինքնիշխանության պաշտպանությունը, իսկ որ նույնն է՝ նրա հետ կկիսի ինքնիշխանությունը, կա՛մ էլ Հայաստանն ստիպված կլինի ինքնուրույն պահել այն /նույն «ուղերձը» պատերազմի օրերին Արցախի դեպքում էր՝ կարողանում եք՝ տարածքները առանց մեզ պատերազմով պահեք, չեք կարողանում պահել՝ «հարակից» շրջանները տվեք Ադրբեջանին, մնացածի ինքնիշխանությունը կիսեք ռուս խաղաղապահների հետ/, ի տարբերություն այս օրերին դաշնակցության հիրավի նախանձելի վարքագիծ ցուցաբերած Թուրքիայի, որն այսօր Երևանի առաջարկին պատասխանեց, որ նրա հետ կխոսի, եթե վերջինս բավարարի իր կրտսեր դաշնակցի պահանջները,

Երբ այս ամենի հետ մեկտեղ թուրք-ադրբեջանական տանդեմն էլ իր հերթին է փորձում Հայաստանի թուլացված պահն օգտագործել նրա ինքնիշխան իրավունքներից հրաժարեցնելու համար, «տիրոջ» իրավունքով փորձում է պարեկություն անել Սյունիքում,

Երբ սեպտեմբերի 21-ից առաջ «անհայտ» աղբյուրները Կոմկուսի ներկայացուցիչին փող են տալիս, և Հանրապետութունում փողոցներ են պաստառապատվում Վ․Վ․Պուտինի մեծադիր նկարով, ու դա այն ժամանակ, երբ Բելառուսի նախագահի Ա․ Լուկաշենկոյի հետ ՌԴ նախագահ Վ․Պուտինը 28 ծրագիր է ստորագրում իրենց միութենական պետությունը «ինտեգրացիայի ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար», իսկ Հայաստանում այդպիսի տարօրինակ քարոզարշավն ուզած-չուզած ընկալվում է որպես մեծ “միութենական ընտանիքի” կնքահոր նախագահության ու երաշխավորման գովազդ,

Երբ Ռուսաստանից արտահոսք ունեցող մի կայք օրերս գրում է, թե Հայաստանը “գոհ է մնացել” /պետք է կարդալ՝ «պետք է գոհ մնաք»/ դեմարկացիայի շուրջ Մոսկվայում ՊՆ պատվիրակության վարած բանակցություններց, քանի որ Արցախի խնդիրը դրանից առանձնացվել է /կարծես թե Ռուսաստանը չէ հայտարարել, որ կարգավիճակը պետք է որոշվի շատ անորոշ ապագայում/, ու այդ կայքով փորձում են ներկայացնել,  թե  իբր Արցախի խնդրի առանձին ու չկարգավորված մնալը մեր ուզածն է, ոչ թե Ռուսաստանի անփոփոխ շահը, որը նա անկեղծորեն երբեք չի թաքցրել և բարձրաձայնել է,

Երբ Ռուսաստանից արտահոսք ունեցող ընդդիմադիր մեկ այլ կայք «ավետում է», թե առաջիկայում Հայաստան այցելող ՌԴ կառավարության անդամը երկկողմ օրակարգում կատեգորիկ է դնելու ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարցը, ու դա՝ Արցախում ռուսաց լեզվին աշխատանքային կարգավիճակ տալուց հետո,

Երբ, այս ամենից զատ, սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների դեմ ընդվզումը «ինքնաբուխ» ղեկավարում են Ռուսաստանի հետ Հայաստանի «ավելի բարձր» ինտեգրացիա «խոստացած» Ռ․Քոչարյանի ու նրա Հայաստան դաշինքի պատգամավորները, փորձելով յուր սգակիր ու որդեկորույս պատգամավորի /Գ․Նազարյան/ միջոցով դեպի Հայաստան խմբակցությունը քաշել զոհված հերոսների հարազատներին, իսկ նրանց էլ տրամադրել այդ օրվա միջոցառումների դեմ, ու երբ հիշում ես, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ այդ դաշինքի մեկ այլ պատգամավոր /Ա․Ղազինյան/ ավելի էր բացել Ռ․Քոչարյանի արտաբերված տեքստը, թե նրա հայտարարած Ռուսաստան-Հայաստան «ավելի բարձր ինտեգրացիայի» ձևերից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետության ստեղծումն է,

Երբ սեպտեմբերի 21-ի միջոցառումների դեմ Հայաստան դաշինքի «ինքնաբուխ» բողոքի ակցիայում հուսահատ աջակցության է գալիս  Անդրանիկ Միհրանյանը, ով իր նման մի քանի այլ ռուսահայ փորձագետների հետ միասին պատմության մեջ մնացել ու մնալու է անցած տասնամյակներում Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման օգտին ծավալած տևական, հետևողական անփառունակ գործունեությամբ,

Ավելի ես համոզվում, որ Հայաստանի անկախությունը տակավին շարունակում է շրջափակված/պաշարած մնալ անմաքուր մտադրություններով ու ոտնձգություններով, ու բոլոր կողմերից։ Ու անգամ պատերազմի չսպիացող վերքի, Բաքվի գերության մեջ տառապող եղբայրների ու թուրք հրոսակների ժամանակավոր պատանդառության մեջ հայտնված սյունեցու տառապանքների խորապատկերին Հայաստանի անկախության 30-ամյակը ազդարարելը՝ այդ անկախության համար ընկած հայորդիների հավերժ հիշատակի հարգման ու Հայոց պետականության հավերժության փառաբանման միացյալ խորհրդով, ըստ էության, գաղափարական, խորհրդանշական ու քարոզչական խնդիր է լուծում։ Խնդիր է լուծում ի հակառակ ու ի հեճուկս Հայաստանի անկախության դեմ հիբրիդային պատերազմի գործիքներով գրոհողների, քանզի մեր այդ նահատակված, մարտիրոսված և կենդանի հայորդիները հերոսաբար ընկել և/կամ մաքառել են հենց անկախ պետականության ու հայրենիքի համար, այդ թվում՝ Արցախում։ Ու մեծապես կարևոր է, որ հենց զոհվածների հարազատներն ըմբռնեն, նրանց բացատրվի այս ամենի խորհդանշական, քաղաքական ու անգամ անվտանգային նշանակությունը, քանզի մեր տղաները հայոց եռագույնի ներքո խոշոր հաշվով դա են պաշտպանել՝ պետականությունը, անկախությունն ու հայրենիքը․․․

Ու սխալ չհասկացվելու համար կրկնում եմ՝ այդ միջոցառումները, այո, պետք է բացառապես լինեն անկախության համար ընկած հայորդիների հավերժ հիշատակի հարգման ու Հայոց պետականության հավերժության փառաբանման միացյալ խորհրդով, զուսպ ու ոգեղեն, ինչպես դրա պաշտպաններն էին։

Չէի ցանկանում որևէ բառ գրել այս թեմայով սոցցանցերի անառողջ փսիխոզի պայմաններում, սակայն մեր պետականության ու անկախության շուրջ չնոսրացող ամպերը ստիպում են սա գրել։ Որովհետև պարտավոր ենք հաղթահարել նաև հերթական դժվարին փուլը։ Որովհետև պարտավոր ենք ջուրը չգցել այն, ինչի համար ազգովին անպատկերացնելի անգին զոհողության գնացինք մեկ տարի առաջ ու դրանից առաջ՝ տասնամյակներով։ Այդ ամենը՝ հանուն անկախության, պետականության ու հայրենիքի։

Ու ես հավատում եմ բացառապես իմ ժողովրդի հավաքական իմաստնությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում