Monday, 25 10 2021
Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը
Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ
Գնաճի հիմնական պատճառն այն է, որ մենք գնաճը ներմուծող երկիր ենք
COVID-19. Հայաստանում կատարվել է 677 հազար 32 պատվաստում
Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8- 11 աստիճանով
Քոչարյանի թիմի նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ քաղաքական տորթից ավելի մեծ կտոր ստանալը
Ջուրը պետք է ձրի լինի, ոչ թե փողով. քաղաքացիները դժգոհ են թանկացումից
Հայկական իրավական կենտրոնը (ALC) հայ գերիների անհետացումների և սպանությունների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը
Ի վերջո, ինչ էր պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են
Տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալությունը
ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապության հարցերը
810 պատվաստում է իրականացվել Օպերայի բակում. Անահիտ Ավանեսյան
Աջակցություն՝ բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով․ Աննա Ժամակոչյան
ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում
Իրանը չի կարող Հայաստանի փոխարեն քայլ անել. Բաքուն զրկվեց հակաիրանական գործողությունների պատրանքից
Երկրաշարժ Հայաստանում
Կատարվողը վտանգավոր միտում է. Մենք ջուր չենք լցնի Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող ջրաղացին
Ռուսաստանը խորհրդային քաղաքակրթական տարածքի վերականգնման արդի փորձեր է անում․ Վարդան Խաչատրյան
Պատվաստումների օր Երևանում
Սեղմվող հարավ. հրապարակվում է 1-ին պաշտոնական քարտեզը. 44-օրյա պատերազմ՝ օր 28
Տաթև-Աղվանի Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ.Ս Պապիկյան
20:30
Վանո Սիրադեղյանի կնոջ հայտարարությունը
Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնել է Բելգրադ

Ընդդիմությունը հուշում է Ալիևին․ կա մեկ նպատակ՝ որքան վատ, այնքան լավ

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր ուժը ադրբեջանցիներին կամա, թե ակամա «հուշում» է, թե ինչ կարող են անել՝ «ցանկացած պահի կտրել Կապանը»:«Հայաստան» խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանը հայտարարում է, որ Ադրբեջանը կարող է ցանկացած պահի կտրել Կապանը:

Բավական է ընդամենը նայել քարտեզին, հասկանալու համար, որ խնդիրը Հայաստանի համար ռազմավարական նշանակության կոմունիկացիայի այլընտրանքի բացակայությունն է: Այլընտրանք, որի ուղղությամբ, ի դեպ, անցնող ավելի քան երկու տասնամյակի ուղղությամբ որևէ գործնական քայլ չի արել նաև այն ուժը, որի ներկայացուցիչ է պատգամավոր Հակոբյանը: Ընդ որում այն դեպքում, երբ այդ ուժը մյուս կողմից էլ արտաքին տիրույթում բանակցել է այն տարածքները Ադրբեջանին վերադարձնելու շուրջ, որը իրականություն լինելու դեպքում ստեղծելու էր նույն խնդիրները կամ ռիսկերը:

Շատ կարևոր է, որ ընդդիմադիր ուժը պետք է գործնականում հայտնի հանրությանը, թե ինչպես է լուծելու հարցը Փաշինյանի հեռանալուց հետո: Ուժո՞վ է հեռացնելու ադրբեջանցիներին: Այդ դեպքում գուցե խոսվի ա՞յդ մասին, որպեսզի հանրությունն էլ հստակ դիրքավորվի իր վերաբերմունքի առումով: Թե՞ պարզապես շատ արագ կառուցելու է այլընտրանքային ճանապարհը և ադրբեջանցիներին զրկելու է ճանապարհային լծակից: Այդ դեպքում գուցե հրապարակային «դիսկուրսում» շեշտը դրվի այլընտրանքային ճանապարհի շուրջ քննարկմա՞ն վրա, եթե իհարկե մտահոգության բուն առարկան իսկապես Հայաստանի ռազմավարական շահն է, այլ ոչ քաղաքական, կուսակցական, խմբային հետաքրքրությունը: Առավել ևս, որ կառավարությունը արդեն ամիսներ է, ինչ իրականացնում է այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի-Կապան 43 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումը: Ըստ այդմ, խոսակցությունը պետք է ծավալել շինարարության արագության շուրջ: Բայց, դա թերևս քաղաքական դիվիդենտի տեսանկյունից այդքան էլ շահեկան խոսակցություն չէ և վերստին կանգնում ենք հայկական քաղաքականության «հավերժական հարցի» առաջ՝ կա՞ն խնդիրներ և իրավիճակներ, երբ ամենաարմատական քաղաքական դիմակայության պարագայում անգամ գոնե այդ կետերում կգերակայի համապետական շահը, թե՞ ամեն ինչ ստորադասվում է մեկ նպատակի՝ որքան վատ, այնքան լավ սկզբունքով:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում