Thursday, 18 08 2022
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի շրջանակներում նոր համաձայնագիր է ստորագրվել
Պետք է զգոն լինենք․ թշնամին աշխատում է թե՜ ներսում, թե՜ դրսում
19:30
Գուտերիշն այցելել է Լվովի համալսարան
19:20
Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
19:10
ԱՄՆ-ն և Թայվանը պաշտոնական առևտրային բանակցություններ են սկսել
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զինվորական հոսպիտալ
Օգոստոս 18-ին Հայաստանում ծնունդների թիվը 131
Միջազգային համագործակցություն. կհիմնադրվի Եվրասիական վերաապահովագրական ընկերություն
Lուրերի երեկոյան թողարկում 18:30
Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարարի հետ
18:00
Էրդողանը Զելենսկուն կարող է ժամանակավոր զինադադարի առաջարկ անել. թուրքական ԶԼՄ
Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը օտարերկրացի է
17:40
Կուլեբան և Բլինկենը քննարկել են Ուկրաինային զենքի հետագա մատակարարումները
17:30
Իրանի և ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառությունը 2022թ.-ին աճել է
«Սուրմալու»-ի տարածքում կոտրել են նախարարի խորհրդականի մեքենայի ապակին և գողացել դրամապանակը. ԱԻՆ մամուլի խոսնակ
17:10
Սկսվել են Էրդողանի ու Զելենսկու բանակցությունները Լվովում
17:00
Եղանակը Հայաստանում – Օգոստոս 19, 2022
Ղազախստանի նախագահը կմեկնի Ադրբեջան
Չի բացառվում՝ անհետ կորած քաղաքացին լինի շենքի առաջին հարկում․ փոխնախարար
16:36
Նոր Զելանդիայում երեխաների աճյունների մնացորդներ են գտել աճուրդում վաճառված ճամպրուկներում
Հաջորդ «կանգառը»՝ Կա՞րս. Կարմիր գծերը գծելուց հետո ձեռնտու կլիներ Թուրքիայի հետ հարաբերվել առանց միջնորդների
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակներ է ստացել
Լուրերի օրվա թողարկում 16:30
Հայաստանի առևտրային հարաբերությունները ԵՄ երկրների հետ․ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանցագործությունների կազմում 182 դեպքով աճել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները. ԱՀ ոստիկանություն
Էխխ, Ստանիսլավ Նիկոլաևիչ, ասում եք ռուսաֆոբիա՞
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Սննդաբանները նշել են այն մթերքները, որոնք կարող են հանգեցնել ուշագնացության և տկարամտության

Ամերիկացի սննդաբանները նշել են սննդամթերքը և վիտամինները, որոնց ավելցուկը կամ պակասը կարող են հանգեցնել ուշագնացության և նույնիսկ տկարամտության: Նրանց առաջարկությունները հրապարակվել են Eat This, Not That! – ում։

Առաջին հերթին, ուղեղի նորմալ աշխատանքի համար փորձագետները խորհուրդ են տալիս քիչ շաքար ուտել: Բժիշկ Դիմիտար Մարինովը կարծում է, որ թեպետ գլյուկոզան ուղեղի հիմնական «վառելիքն» է, սակայն քաղցրի չափը չի կարելի անցնել: «Ավելորդ շաքարն առաջացնում է մեծ քանակությամբ ինսուլինի արտազատում: Ինսուլինն իր հերթին արգելափակում է գրեթե բոլոր ամինաթթուների մուտքը ուղեղ, բացառությամբ տրիպտոֆանի, որը վերածվում է սերոտոնինի և քնի հորմոնի՝ մելատոնինի: Արդյունքում, քաղցրավենիք չափից շատ ուտելը կարող է ձեզ գցել ածխաջրածնային իսկական կոմայի մեջ», – զգուշացնում է մասնագետը:

Մարինովը խորհուրդ չի տալիս գնալ մյուս ծայրահեղությանն ու ամբողջությամբ հրաժարվել ածխաջրերից: Նրանց լիակատար բացակայության պատճառով արյան մեջ շաքարի մակարդակը կդառնա անկայուն, ինչը նույնիսկ կարող է հանգեցնել հիպոգլիկեմիայի, շփոթության և ուշաթափությունների:

Սննդաբան Մելիսա Միտրին զգուշացնում է զերծ մնալ ալկոհոլի ավելորդ օգտագործումից: Նա խորհուրդ է տալիս օրական ոչ ավելի, քան մեկ կամ երկու բաժակ գինի խմել, որպեսզի չվնասեք ձեր հիշողությունը: «Չափից շատ ալկոհոլը ազդում է նյարդային հաղորդիչների մշակման վրա, որոնց միջոցով ուղեղի բջիջները հաղորդակցվում են», – հիշեցնում է մասնագետը:

Բժիշկ Լիզ Վեսնիկը կարծում է, որ ուտելուց հրաժարվելը կարող է վնասակար լինել ուղեղի համար: «Երբ դուք անկանոն եք սնվում, ձեր օրգանիզմը սկսում է ինքնուրույն գլյուկոզա արտադրել՝ ձեր արյան շաքարի մակարդակը հավասարակշռելու նպատակով», – ասել է նա:

Սա կարող է հանգեցնել կենտրոնանալու հետ կապված դժվարությունների: Նա խորհուրդ է տալիս նախաճաշել արթնանալուց մեկ ժամվա ընթացքում, այնուհետև հավասարակշռված սնունդ ընդունել յուրաքանչյուր երեքից չորս ժամը մեկ:

Սննդաբանները նաև խորհուրդ են տալիս ապահովել, որ սննդակարգում միշտ լինի բավարար վիտամին B12: Այն պաշտպանում է նյարդային բջիջները և մասնակցում է նյարդային հաղորդիչների արտադրությանը: «Վիտամին B12- ի անբավարարության ախտանշանները կարող են ներառել վատ հիշողություն, շփոթություն, դեպրեսիա և նույնիսկ տկարամտություն», – ասում է դոկտոր Էլիզաբեթ Ուորդը:

Բժիշկ Սանդրա Էլ Հաջն իր հերթին խորհուրդ է տալիս խուսափել հագեցած ճարպերով հարուստ սննդակարգերից: Նրանք կարող են նվազեցնել ճանաչողական ունակությունները և վատթարացնել հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց խանգարումները, – ասել է նա: «Բացի այդ, նրանք խաթարում են ներբջջային ազդանշանների փոխանցումը և գենի արտահայտումը, ինչը հանգեցնում է տագնապի, դեպրեսիվ վարքի», – ասել է բժիշկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում