Monday, 25 10 2021
Քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին
Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը
Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ
Գնաճի հիմնական պատճառն այն է, որ մենք գնաճը ներմուծող երկիր ենք
COVID-19. Հայաստանում կատարվել է 677 հազար 32 պատվաստում
Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8- 11 աստիճանով
Քոչարյանի թիմի նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ քաղաքական տորթից ավելի մեծ կտոր ստանալը
Ջուրը պետք է ձրի լինի, ոչ թե փողով. քաղաքացիները դժգոհ են թանկացումից
Հայկական իրավական կենտրոնը (ALC) հայ գերիների անհետացումների և սպանությունների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը
Ի վերջո, ինչ էր պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են
Տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալությունը
ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապության հարցերը
810 պատվաստում է իրականացվել Օպերայի բակում. Անահիտ Ավանեսյան
Աջակցություն՝ բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով․ Աննա Ժամակոչյան
ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում
Իրանը չի կարող Հայաստանի փոխարեն քայլ անել. Բաքուն զրկվեց հակաիրանական գործողությունների պատրանքից
Երկրաշարժ Հայաստանում
Կատարվողը վտանգավոր միտում է. Մենք ջուր չենք լցնի Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող ջրաղացին
Ռուսաստանը խորհրդային քաղաքակրթական տարածքի վերականգնման արդի փորձեր է անում․ Վարդան Խաչատրյան
Պատվաստումների օր Երևանում
Սեղմվող հարավ. հրապարակվում է 1-ին պաշտոնական քարտեզը. 44-օրյա պատերազմ՝ օր 28
Տաթև-Աղվանի Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ.Ս Պապիկյան
20:30
Վանո Սիրադեղյանի կնոջ հայտարարությունը
Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը

«Օրրանի» բարեգործական ընթրիքի ընթացքում հավաքված հասույթը կուղղվի արցախցի և կարիքավոր ընտանիքներին

«Օրրան» բարեգործական հիմնադրամի ընթրիքն այս տարի կայացել է սեպտեմբերի 17-ին: Ընթրիքին մասնակցել են մի շարք բարերարներ, որոնց նվիրատվություններն ուղղվելու են արցախից Հայաստան եկած ընտանիքներին, միայնակ ծերերին և կարիքավոր ընտանիքներին:

«Օրրանի» հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշել է, որ ամեն տարի ընթրիքին նոր կորպորացիաներ են միանում: Նա խոստովանել է՝ երբ 15 տարի առաջ ձևավորվել է ընթրիքի ավանդույթը, չի պատկերացրել, որ կարող են մեկ տանիքի տակ այսքան կորպորացիաների մեկտեղել, մարդկանց, որոնք սիրով են աջակցում իրենց:

«Պատերազմի հետևանքով 8000 արցախցի երեխայի ենք օգնել: Սեպտեմբերից սկսած՝ նրանց սնունդ, տաք հագուստ ենք տրամադրել: Շահառուներ ունենք Հադրութից, Շուշիից»,-ընդգծել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ տարիներ են եղել երբ 250-ից 300 հազար դոլար է հավաքվել, սակայն այս տարի բարերարների շրջանակը փոքր է: «Դրամական օգնությունը կարևոր է, սակայն մենք նման նախաձեռնություններով ցանկանում ենք ասել արցախցիներին, միայնակ ծերերին, կարիքավոր ընտանիքներին, որ կան մարդիկ, որոնք մտահոգվում են նրանց համար և ուզում են օգնել»,-շեշտել է հիմնադրամի հիմնադիրը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Միջոցառումն ուղեկցվել հայրենասիրական և դասական երաժշտությամբ: Ներկա է եղել ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, որը երկրորդ անգամ է մասնակցել միջոցառմանը: Նա նշել է՝ շատ է կարևորում «Օրրանի» գործունեությունը, քանի որ նյութական խնդիրներ լուծելուց զատ կազմակերպությունը բազմաբնույթ ծրագրերի միջոցով շահառուներին արհեստներ է սովորեցնում:

Ընթրիքին հավաքվել է 7,3 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, սակայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կրկնապատկել է գումարը:

«Օրրան» բարեգործական հիմնադրամի նպատակը սոցիալապես անապահով և խոցելի երեխաներին և միայնակ ծերերին աջակցելն է: Շահառուները 6-16 տարեկան երեխաներն և միայնակ մեծահասակներն են: «Օրրանի» առաքելությունն է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ, պայքարել «երեխան՝ որպես ընտանիքում հիմնական հաց վաստակող» գաղափարի դեմ, օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին, աջակցել միայնակ և անօգնական ծերերին, բացահայտել և զարգացնել երեխաների հետաքրքրություններն ու ընդունակությունները և ուղղորդել նրանց համապատասխան ապագա մասնագիտության, կանխել և վերացնել աղքատության և մուրացկանության տարածումը Հայաստանի երեխաների և տարեցների շրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում