Wednesday, 06 12 2023
17:50
«Առանց ԱՄՆ օգնության՝ պատերազմը պարտվելու մեծ վտանգ կա». Երմակ
Զոռբայությունն ու ժողովրդավարությունն էին բախվել Ալավերդիում, հաղթեց օրենքը. նախարար
Ես Վանաձորից եմ և գիտեմ, թե որքան ուրախ են վանաձորցիները սեռական հայհոյանքներ լսելիս. Կյուրեղյան
Գյումրու ռեստորանի բակում ինքնասպանություն է գործել 21-ամյա մի երիտասարդ
Իսրայելի բանակի զոհերը հասել են 410-ի
Երախտամոռություն է ասել, որ Արցախին մենակ ենք թողել. վարչապետ
ԼՂ-ն պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, դեռևս Լիսաբոնում է որոշվել. վարչապետ
Ադրբեջանցիների անվտանգությունը Հայաստանում ապահովելու են ռուս «խաղաղապահները»
17:30
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
17:20
ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել, որ օգնության կհասնի կարիքի մեջ գտնվող մարդկանց, այդ թվում՝ էթնիկ հայերին. Բլինքեն
17:10
Զելենսկին վերջին պահին հրաժարվել է ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպումից, մինչ Կոնգրեսում քննարկում են Ուկրաինային օգնության հարցը
Ի՞նչ նախապայմաններ է առաջադրում Թուրքիան՝ ճանապարհները բացելու համար
17:00
Ճապոնիան հաստատել է Բրիտանիայի անդամակցությունը Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը
Լարսը անցանելի է՝ անցած ուրբաթ օրվանից
Ռուսաստանը պատրաստ է տրամադրել քարտեզագրական նյութեր՝ սահմանազատման համար. Զախարովա
Ռուսական կողմը ողջունում է զենքի հարցը գործընկերային մթնոլորտում լուծելու Հայաստանի ցանկությունը
16:50
ԱՄՆ-ն 21 մլն դոլար կհատկացնի Գազային
Ո՞վ է զանգի միջոցով փորձել ճնշել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարին
Լիբանանը ծրագրում է լուծել Իսրայելի հետ սահմանային խնդիրները
Ուղիղ․ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան
16:20
Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների
Պետությունն աջակցում է սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար. հաստատվել է 220 հայտ
Բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր արցախցու 20 մլն դրամ տալ. պատգամավորի առաջարկը մերժվել է
Վարկերի ու պարտքերի պատճառով հոգեճնշված վիճաում ինքնավնասում է արել, ապա սուտ հաղորդում տվել
Տեղի է ունեցել Քոչարյանի որդու՝ Սեդրակի եւ նրա կնոջ ապօրինի գույքի բռնագանձման հայցով նիստը
Արցախի գնով Ռուսաստանը բազմաթիվ խնդիրներ է լուծել
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 16։00
100.000 դրամ կաշառք՝ ապօրինի անտառահատման համար
ՀՀ ՄԻՊ-ը Փաստաբանների օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Ապաշրջափակումը դրական է, բայց պետք է հասկանալ, թե դա ինչ գնով է արվում և մենք դրա դիմաց ինչ ենք տալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանը

Պարոն Թունյան, տնտեսագետները նշում են, որ 2021 թվականին ակնկալվող 5.4 տոկոսանոց տնտեսական աճով ուրախանալն անհեթեթություն է, քանի որ 2020 թ-ի 7.5 տոկոսանոց տնտեսական անկման ֆոնին, 2021-ին նախատեսվող 5.4 տոկոսանոց աճը կարող էր և շատ ավելին լինել, եթե չլիներ այն ծայրահեղ ռիսկային միջավայրը, որում հայտնվել է Հայաստանը։ Ի՞նչ եք Դուք կարծում։

5․4 տոկոս տնտեսական աճով որևէ մեկը չի ուրախանում, ուղղակի այսքան տոկոս տնտեսական աճի փաստն ենք արձանագրում։ Եվ համեմատում ենք, որ նախատեսված աճի ցուցանիշի համեմատ դա ավելի առաջանցիկ է։ Իհարկե, աճը կարող էր ավելին լիներ, եթե ինչ-որ հանգամանքներ չլինեին, եթե ինչ-որ բաներ այլ կերպ ընթանային, բայց նաև ուզում եմ ասել, որ 5․4 տոկոս տնտեսական աճը վատ ցուցանիշ չէ։ Պետք չէ միշտ փորձել վատը գտնել, որովհետև եթե լիներ 3 տոկոս, այդ ժամանակ էլ կարող էինք ասել, որ պետք է լիներ գոնե հինգ տոկոս, և հիմա 5․4 տոկոսի դեպքում կարող ենք ասել, որ կարող էր լինել 7 տոկոս։ Այնպես որ, միշտ աճելու տեղ կա՝ հաշվի առնելով նաև, որ մենք խորը անկում ենք ապրել։ Հույս ունեմ, որ տնտեսության վրա ազդող թե՛ ներքին, թե՛ արտաքին բացասական գործոնների ազդեցությունը կչեզոքանա, և մենք կվերադառնանք բնականոն տնտեսական իրավիճակի։ Կոնկրետ հիմա գտնվում ենք վերականգնողական փուլում։

-Գնաճի հետ կապված խնդիրներն ինչպե՞ս պետք է զսպվեն, ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն։

-Գնաճի հետ կապված խնդիրները թերևս ամենաքննարկված են։ Իհարկե, թեման քննարկելով հասկանալի է, որ մարդկանց հոգսը չի թեթևանում, բայց մյուս կողմից պետք է նկատի ունենալ, որ բոլոր պետական կառույցներն իրենցից հասանելիք ամեն ինչ անում են․ՏՄՊՊՀ-ն առանձին ապրանքատեսակների մասով միշտ հսկողության տակ է պահում և այդտեղ բացառում է գների չհիմնավորված թանկացումները։ Այսինքն՝ այն ապրանքները, որոնք թանկացել են, ներմուծվող ապրանքների գների թանկացման հետ են կապված, այսինքն՝ միջազգային զարգացումներով են պայմանավորված։ ԿԲ-ն էլ իր հերթին արդեն մի քանի անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է, բայց այդտեղ էլ զգուշավոր են մոտենում, որովհետև այդ քայլը գնաճը զսպում է, բայց նաև տնտեսական աճն էլ է զսպում։ Այսինքն՝ պետությունն ամեն հնարավորն անում է գնաճը բնականոն հունի բերելու համար։

-Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարծում է, որ պետք է աշխատել տարածաշրջանում բոլոր ուղղությունների ապաշրջափակման շուրջ։ Ի՞նչ կտա սա Հայաստանի տնտեսությանը։

-Ապաշրջափակումը որպես այդպիսին, եթե իրականացվի հավասարակշռված և այն պատկերացումներով, որը մենք ունենք, այսինքն՝ բեռների ազատ տեղաշարժի իրավունք, անարգել, առանց որևէ ռիսկերի, ապա, բնականաբար, դա Հայաստանի համար կէժանացնի տրանսպորտային ծախսերը, կկրճատի ժամանակը և ավելի մրցունակ կդարձնի մեր արտահանողներին։ Այս առումով, միանշանակ, ապաշրջափակումը դրական է, բայց պետք է հասկանալ, թե դա ինչ գնով է արվում և մենք դրա դիմաց ինչ ենք տալիս։

-Պարոն Թունյան, մենք տեսնում ենք ամեն օր խաղողմթերողների առաջ ծառացած խնդիրներ, որոնց լուծումը կառավարությունը չի կարողանում տալ։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս խնդիրը։

Սա տարիներ ի վեր եկող խնդիր է, և սա այն դասական դեպքն է, որ խաղի պայմաններ թելադրում են ոչ թե գնորդները, այլ վաճառողները, քանի որ վաճառողները շատ են, հարյուր-հազարավոր մարդիկ են խաղողագործությամբ զբաղվում, իսկ գնորդները մի քանի հոգի։ Եվ պետք է նաև խաղողմթերողների տեսանկյունից էլ նայենք խնդիրը, որովհետև իրենց մոտ տեղի է ունեցել պահանջարկի նվազում, և այս պահին սպիրտի այսքան պաշարներ պետք չեն։ Դրա համար պահանջարկի նվազման հետևանքով նաև գնի հետ կապված խնդիր է առաջանում, որը դժգոհություն է առաջացնում խաղողագործների մոտ։

Իմ սուբյեկտիվ գնահատականով՝ այստեղ շատ մեծ դեր կարող է խաղալ կոնյակի վերահսկողության խստացումը, որովհետև եթե մենք կոնյակագործությունը համարում ենք գերակա ոլորտ և համարում ենք Հայաստանի արտահանման առանցքներից մեկը, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանից արտահանվող կոնյակը իրոք պատրաստվի խաղողից և ոչ թե կեղծ սպիրտային անհասկանալի էլեմենտրներից։ Եվ եթե մենք դա կարողանանք հստակ դաշտ բերել, իսկ այդ ուղղությամբ քայլեր արվում են, որ Հայաստանում արտադրվի և արտահանվի իսկապես բարձր որակի կոնյակ, բնականաբար, սա ավելացնելու է խաղողի նկատմամբ պահանջարկը և հետևաբար նաև կարգավորելու է գինը։ Կրկնում եմ, սա իմ սուբյետիվ դիտարկումն է։

-Կարևորո՞ւմ եք արդյոք «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Սյունիքի հատվածի կառուցո՞ւմը, առանց որի, ըստ տարբեր գնահատականների, Հայաստանն ապագա չունի։

-«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի կարևորության մասին խոսելը, կարծում եմ, ավելորդ էլ է։ Ժամանակին այդ կարևորությունը գիտակցվել է, և հիմա ավելի ակնհայտ է դառնում, և դա մեզ համար ունի կենսական նշանակություն։ -Իհարկե, ասել, որ առանց այդ ճանապարհի՝ Հայաստանն ապագա չունի, այդպես չէ, Հայաստանը ամեն պարագայում ապագա ունի, բայց դա կենսական նշանակություն ունի թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական, թե տրանսպորտային և թե՛ մնացած բոլոր առումներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում