Monday, 25 10 2021
Հանրապետության որոշ մարզերում սպասվում է ձյուն
Հաջորդ տարի սկսելու են Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինաշխատանքները. վարչապետ
Ռազմիկ Մարգարյանը նշանակվել է փոխվարչապետի արարողակարգի պատասխանատու
Հայաստանի Հանրապետությունը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. Փաշինյան
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, մահացել է 42 մարդ
Սահմանների պահպանության գործառույթը ավելի ու ավելի շատ կիրականացվի սահմանապահ զորքերի միջոցով․ Փաշինյան
Փաշինյանի գնահատմամբ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության կառուցվածքը
Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան
Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022-ի բյուջեի նախագիծը
Հայաստանում հաջորդ տարի նախատեսվում է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ
Քարեր են նետել Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին
Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը
Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ
Գնաճի հիմնական պատճառն այն է, որ մենք գնաճը ներմուծող երկիր ենք
COVID-19. Հայաստանում կատարվել է 677 հազար 32 պատվաստում
Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8- 11 աստիճանով
Քոչարյանի թիմի նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ քաղաքական տորթից ավելի մեծ կտոր ստանալը
Ջուրը պետք է ձրի լինի, ոչ թե փողով. քաղաքացիները դժգոհ են թանկացումից
Հայկական իրավական կենտրոնը (ALC) հայ գերիների անհետացումների և սպանությունների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել ՄԻԵԴ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը
Ի վերջո, ինչ էր պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են
Տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալությունը
ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապության հարցերը
810 պատվաստում է իրականացվել Օպերայի բակում. Անահիտ Ավանեսյան
Աջակցություն՝ բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով․ Աննա Ժամակոչյան

Այո, շատ գեներալներ դավաճանել են, դա իրականություն է, և քննիչ հանձնաժողովը դա պետք է փաստերով ներկայացնի

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կտա բոլոր հարցերի պատասխանը. բոլորն էլ գիտեն՝ ինչ է կատարվել Արցախում՝ ներկաներն էլ, նախկիններն են, բայց հանձնաժողովը դա կփաստաթղթավորի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը:

«Այո, հանձնաժողովի ստեղծումը շատ կարևոր է, որովհետև բոլոր երկար լեզուները կկարճացնի:  Ասենք, գեներալ Գագիկ Մելքոնյանն ասում է՝ շատ գեներալներ դավաճանել են, ասել են՝ ինչի՞ եք կռվում, հողերը տված է: Այո, դա իրականություն է, ուղղակի պետք է դա փաստեն թղթի վրա: Ես հույս ունեմ, որ այդ քննիչ հանձնաժողովը այդ հարցերը կբացահայտի, կպարզաբանի: Ես շատ բաներ գիտեմ, չեմ ուզում բարձրաձայնել: Հիմա հարցն այն է, այդ հանձնաժողովն իրականում անելո՞ւ է այն, ինչի համար ստեղծվելու է, թե՞ ուղղակի ձևական է լինելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ արդեն մեկ տարի անցել է պատերազմից, շատ գեներալներ չպե՞տք է պատասխանատվության ենթարկվեին, որոնք այդպիսի կոչեր էին արել, Վլադիմիր Առաքելյանն ասաց. «Էս մեկ տարի է, ընդդիմությունը ոտքի էր կանգնել, նրանց մեջ այն մարդիկ, որոնք փախել էին Արցախից, լոճո-լոճո խոսում էին: Լարվածություն էր ստեղծվել հանրապետությունում: Այսինքն սրանք ամեն ինչ անում են, որ Նիկոլին գցեին, խփեին, թե կուլ տային, որպեսզի այդ ամենը չբացահայվեր: Նա այդ ընթացքում չէր կարող այդ հարցերը բարձրաձայնել: Հետո եղան արտահերթ ընտրություններ, որից հետո արդեն մի քիչ վիճակը հանգստացավ: Հիմա քննիչ հանձնաժողովը կստեղծվի, և այն մարդիկ, որոնք մեծ-մեծ խոսում են, իշխանությանը դավաճան են ասում, ամեն ինչ կպարզվի, թե ով է դավաճանը, ով է հերոսը: Այսօր Ղարաբաղում հերոսի կոչումները շաղ են տալիս, չեմ հասկանում, թե ինչ համար: Հերոսի կոչումը տալիս են նրա համար, որ հաղթել են, բայց մենք չենք հաղթել»,-ասաց ազատամարտիկը:

«Ես ինքս էլ սպասում եմ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, որ հասկանանք, թե որ գեներալն ինչ դերակատարություն է ունեցել Արցախի պատերազմի ժամանակ»,-իր խոսքն ամփոփեց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում