Monday, 25 10 2021
Կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով. Փաշինյանը ներկայացնում է 2022 թվականի բյուջեի նախագիծը
Տաթև-Աղվանի ճանապարհը շահագործման կհանձնվի մինչև նոյեմբերի վերջ
Գնաճի հիմնական պատճառն այն է, որ մենք գնաճը ներմուծող երկիր ենք
COVID-19. Հայաստանում կատարվել է 677 հազար 32 պատվաստում
Հայաստանում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8- 11 աստիճանով
Քոչարյանի թիմի նպատակը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ քաղաքական տորթից ավելի մեծ կտոր ստանալը
Ջուրը պետք է ձրի լինի, ոչ թե փողով. քաղաքացիները դժգոհ են թանկացումից
Հայկական իրավական կենտրոնը (ALC) հայ գերիների անհետացումների և սպանությունների վերաբերյալ նոր գործեր է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը
Ի վերջո, ինչ էր պայմանավորվել Ռոբերտ Քոչարյանը Հեյդար Ալիևի հետ
Մամիկոն Ասլանյանի ուղերձը` ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ
Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին
Նոյեմբերի 9-ին և 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի
Nissan-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղում մահացել են
Տեղի է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկէ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալությունը
ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել հայ գերիների վերադարձի հրատապության հարցերը
810 պատվաստում է իրականացվել Օպերայի բակում. Անահիտ Ավանեսյան
Աջակցություն՝ բնակելի անշարժ գույքը կորցրած արցախցիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով․ Աննա Ժամակոչյան
ԿԸՀ-ն ներկայացրել է մանդատների բաշխումը 6 համայնքների ավագանիներում
Իրանը չի կարող Հայաստանի փոխարեն քայլ անել. Բաքուն զրկվեց հակաիրանական գործողությունների պատրանքից
Երկրաշարժ Հայաստանում
Կատարվողը վտանգավոր միտում է. Մենք ջուր չենք լցնի Հայաստանի ինքնիշխանության դեմ գործող ջրաղացին
Ռուսաստանը խորհրդային քաղաքակրթական տարածքի վերականգնման արդի փորձեր է անում․ Վարդան Խաչատրյան
Պատվաստումների օր Երևանում
Սեղմվող հարավ. հրապարակվում է 1-ին պաշտոնական քարտեզը. 44-օրյա պատերազմ՝ օր 28
Տաթև-Աղվանի Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ.Ս Պապիկյան
20:30
Վանո Սիրադեղյանի կնոջ հայտարարությունը
Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնել է Բելգրադ

Ինչ սպասել նոր իրավապահ մարմնից՝ Հակակոռուպցիոն կոմիտեից

2018-ի թավշյա, ոչ  բռնի հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ  հայտարարել է,որ ամենակատաղի, անհանդուրժողական պայքարը  տանելու են  թիվ մեկ թշնամի՝ արմատավորված կոռուպցիայի,  կոռուպցիոն  համակարգի դեմ ՝ այն համարելով այս տարիներին միակ կայացած ինստիտուտը,որը կազմաքանդել, խաթարել է պետության,նրա բոլոր ինստիտուտների բնականոն աշխատանքը: Բացի դա, բոլորիս հիշողության մեջ դեռևս թարմ  են այս պայքարի համատեքստում վարչապետի,նաև իշխանության այլ ներկայացուցիչների  կողմից  հաճախակի  հնչող  հրապարակային  կոշտ,ամբոխավարական բնույթի  ձևակերպումներով  հայտարարությունները, որ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու, ասֆալտին են պառկեցվելու  երկիրը թալանած խոշոր կոռուպցիոներները,բանակից գողացած հացկատակները», արմատախիլ են արվելու ապօրինի մոնոպոլիան, հովանավորչությունը և ընդհանրապես կոռուպցիոն տիպի հանցագործությունները,  մեղավորները  պարտադիր բացահայտվելու,պատժվելու են, իսկ տարիների  ընթացքում  ժողովրդից  գողացված ահռելի  ավարը վերադարձվելու է պետությանը,ժողովրդին  և այլն,սակայն  իրականությունը ցույց տվեց, որ դատաիրավական համակարգի  ոչ մի օղակ՝ իրավապահ համակարգը, քննչական մարմինները, տարբեր ատյանի դատարանները,Սահմանադրական դատարանը, իրենց  ռեսուրսներով և ազատ կամքով,մտածողությամբ  չեն կարող ապահովել  իշխանության պատկերացրած  հեղաղափոխական բարեփոխումները, ավելորդ է խոսել վեթինգի ու լյուստրացիայի  իրագործման հնարավորության մասին, և այս պայքարը ևս, կարելի է ասել, անհաջողության մատնվեց, այս առումով էլ հանրային  սպասելիքները չարդարացրեց և առաջացրեց լուրջ դժգոհություն:

Նոր  իրավապահ  մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին զրուցեցինք Դանիել Իոնիսյանի հետ և հետաքրքրվեցինք՝ կա՞ն անհրաժեշտ նախադրյալներ այս կոմիտեի քաղաքական անկախության, հաջողելու  համար՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական շատ բարդ, ճգնաժամային իրավիճակը և ընդհանրապես ինչ կարևոր պայմաններ են պետք, որ կոմիտեն ծառայի իր նպատակին: Դանիել Իոնիսյանը  ասաց, որ  բոլոր անհրաժեշտ քայլերը կատարում են՝ապահովելու թե´  կոմիտեի նախագահի, թե´ այլ  անդամների ընտրության բաց, թափանցիկ, արդար անցկացման համար, որի գրավականը ԶԼՄ-ի և ՀԿ-ի ներկայացուցիչների  համար  այս գործընթացի  ողջ փուլերը  հասանելի,բաց  դարձնելն է, ուղիղ  ներկայացնելու, գնահատելու հնարավորություն տալն է, Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովի կողմից հայցորդների բարեվարքության մասին տեղեկանքների պարտադիր տրամադրումն է,որի մասին անրադարձել է  հայտարարության մեջ:

Հակակոռուպցիոն  կոմիտեի հաջողելու համար անհրաժեշտ պայմանների առումով Դանիել Իոնիսյանը նշեց՝«իր համար առաջնային կարևորության նախադրյալները  արհեստավարժությունն  ու անկախությունն են: Առանց  այս երկու պայմանների՝իմաստ չէր ունենա առանձին կոռուպցիայի  դեմ պայքարի կոմիտե ստեղծելը,ինչի համար  մեր կազմակերպությունը և պատասխանատու պետական մարմնները անում ենք առավելագույնը, որ այս կառույցը ծառայի այն նպատակաին,ինչի համար ստեղծվել է՝կոռուպցիոն բնույթի  հանցագործործությունների դեմ պայքարի, կանխարգելման, ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի կիրառման և օրենքով սահմանված  բոլոր  գործառույթները»: Մեր զրուցակիցը նաև հույս հայտնեց,որ իրենց ներդրած ջանքերը  կտան անհրաժեշտ արդյունք. «իսկապես արժանի, արհեստավարժ  մասնագետներից  կազմված կառույց  կստեղծվի»: Դանիել Իոանիսյանը  նաև նշեց, որ կոմիտեի ստեղծումից  հետո  ՀՀ ազգային անվտանգության  ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն  և  տնտեսական  հանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժինները  այլևս չեն զբաղվելու կոռուպցիոն հանցագործություններով, զրկվելու են այդ լիազորություններից, հետևաբար  փոքրիկ  կազմով կմնան՝ աշխատելով միայն տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ, իսկ այս մարմինների աշխատակիցները մեծ հավանականությամբ կտեղափոխվեն  աշխատանքի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին կառավարության որոշմամբ Սասուն Խաչատրյանը ազատվեց Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից  և 6 տարի ժամկետով նշանակվեց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում