Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի հետ միասին հակադրվում են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային Արցախի կարգավորման օրակարգային հարցերի շուրջ

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Եվրոպայի նախարարության և ֆրանսիայի ԱԳ նախարարության՝ մայրցամաքային Եվրոպայի վարչության պետի տեղակալ Սիլվեն Գիոգեին: Զրուցակիցներն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հայտնի սկզբունքների հիման վրա վերսկսելու անհրաժեշտությունը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ներկա դրությամբ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան բանակցություններ են վարում Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի  արցախյան հակամարտության կարգավորման հարցում  գան ընդհանուր հայտարարի․«Տեսլականը, որը կարելի է  գուշակել տարբեր կողմերի  հայտարարություններից այն է, որ Արցախում հարկավոր է մտցնել ՄԱԿ-ի մանդատով այլ կառավարում, որը կապահովի  ապահով պայմաններ որոշակի ժամկետում Արցախում հանրաքվե անցկացնելու համար։ Հենց դա էլ կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան համարում են, որ ադրբեջանական զորքերը պետք է հնարավորինս  շուտ դուրս բերվեն Շուշիից ու Հադրութից։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը  չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ղուկասյանն ընդգծեց՝ խոսքը գնում է անվտանգության երկարատև երաշխիքների մասին, որոնք են ՄԱԿ-ի մանդատով  միջազգային  խաղաղարար ուժեր․ «Դրանք կապահովեն Հայաստանի ու Ադրբեջանի, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի միջև անհրաժեշտ անվտանգ գոտիներ։ Սրանք են այն օրակարգային հարցերը, որն առաջ է բերում միջազգային հանրությունը։ Իհարկե կարևոր  են նաև մնացած հարցերը, որոնք վերաբերում են տարածաշրջանում համագործակցության համար պայմաններ ստեղծելուն․«Դա Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացումն է, Ադրբեջանի կողմից Հայաստանի կոմունիկացիաների ապաշրջափակումը և Հայաստանի կողմից  Ադրբեջանին դեպի Նախիջևան կոմունիկացիաների բացումն է։ Այս հարցերն ի թիվս այլ հարցերի նույնպես առկա են այն օրակարգում, որը Մինսկի խումբը միշտ ուներ և հիմա շարունակում է այդ  օրակարգով աշխատել»։

Ռուսաստանի Դաշնության փորձերը շեղել համանախագահների աշխատանքն ու կոմպրոմիս գտնել ստեղծված իրավիճակի մեջ, Մինսկի խմբի՝ տարիների ընթացքում մշակած ծրագրերի միջև՝ դեռևս չի հաջողվում․ «Այդ առումով ռուսական ռազմական միջամտությունը Արցախում դիտվում է  որպես ժամանակավոր գործողություն, որին պետք է փոխարինեն միջազգային խաղաղարար ուժերը՝ ՄԱԿ-ի մանդատով։Այսօր ռուսական ռազմական ներկայությունն Արցախում չունի որևէ մանդատ և այդ իրավիճակը վկայում է, որ տևական ժամանակ այդ զորքերն այնտեղ մնալ չեն կարող»։

Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը ձգտում է վերականգնել Մինսկի խմբի աշխատանքները, քաղաքագետն ասաց․ «Հայաստանը Ռուսաստանի դաշնակցին է  և միջազգային հարաբերություններում ղեկավարվում է Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնեցված օրակարգով։ Հայաստանի իշխանություններն այսօր համարում են, որ հարկավոր է  պահպանել պատերազմից հետո ստեղծված ստատուս-քվոն, կատարել  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։ Մեծ հաշվով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները, ինչպես նաև Ռուսաստանը  հակադրվում են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային Արցախի կարգավորման  օրակարգային հարցերի շուրջ, ինչը լրջագույն խոչընդոտ է կոնֆլիկտի կարգավորման համար»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում