«Առաջին լրատվական»-ը փոքր հարցախույզ է անցկացրել Երևանի բնակիչների շրջանում առաջիկա Անկախության 30-ամյակի «մասշտաբային» նշել-չնշելու կապակցությամբ։
Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծ մասը կարծում է՝ որպես պետական ամենարժեքավոր ու կարևոր տոն՝ Անկախության 30 ամյակը պետք է նշել, բայց համեստ և զուսպ միջոցառումով, ավելի փոքր մասն էլ՝ աննդունելի է համարել տոնի նշումը այս տարի, երբ դեռ չի լրացել անցած տարվա սեպտեմբերի 27-ից սկիզբ առած կործանարար պատերազմին զոհ գնացած զինվորների հիշատակի մեկ տարին, դեռ կան մեծ թվով անհայտ կորածներ, ընդհանրապես չկա մեծաշուք, ծախսատար տոնի ո´չ առիթ, ո´չ տրամադրություն, ոչ էլ միջոցներ։