Thursday, 21 10 2021
Համաձայն չեմ այդ որոշման հետ․ 250 տարի հետ ենք մնացել․ դատավոր Մարաբյան
19:00
Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում
18:50
Եվրախորհրդարանը հանդես Է եկել 2022 թվականին ԵՄ-ի ծախսերի ավելացման օգտին
18:40
Պայթյուն Է որոտացել Պակիստանի գործարանում
ԱԺ նախագահն ու ԵԽ քարտուղարը անդրադարձել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին
ՆԱՏՕ-ի կարևոր ազդակը Երևանում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Իշխանությունները մտադիր են հասնել Հայաստանում առնվազն 10 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերության հայտնվելուն․ Վահագն Խաչատրյան
18:10
Նոյեմբերի 29-ին Բարսելոնայում կկայանա Միջերկրածովյան Միության հանդիպումը
ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում
Դատախազությունը փորձում է նախարարության միջոցով կասկածի տակ դնել դատարանների անկախությունը․ դատավոր Մարաբյան
17:50
Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին
Դատավոր Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ

Երևանն ու Կիևը դու՞րս են գալիս փակուղուց. կան անհրաժեշտություններ

Երևանում տարիների դադարից հետո տեղի է ունեցել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, ստորագրվել են երկկողմ գործակցության մի շարք փաստաթղթեր: Առաջին հայացքից խոսքը միջպետական բնույթի «ստանդարտ» միջոցառման մասին է, ինչը սակայն իրականում ունի բավականին կարևոր քաղաքական տողատակ և համատեքստ, կարևոր քաղաքական նշանակություն այն ռազմա-քաղաքական խնդիրների համատեքստում, որ այսօր կանգնած են Հայաստանի հանրապետության ու նաև Արցախի առաջ:

Խոշոր հաշվով, Հայաստանի համար ճակատագրական զարգացումների մեկնակետին, ինչի մասին ունեցել եմ առիթ խոսելու, ռազմա-քաղաքական առումով տեղի ունեցավ Արցախի «փոխանակում» Ղրիմի հետ, օղակի սեղմումը մտցնելով վճռորոշ փուլ: Ուկրաինայի դեմ վճռորոշ  գործողությունների գնացող Ռուսաստանը, հաշվարկելով նաև Արևմուտքի կանխատեսելի արձագանքը, նախապատրաստեց այդ գործողության «թիկունքը», այն է՝ ռազմավարական փոխհամաձայնություն թուրք-ադրբեջանական տիրույթում, որի գինն Արցախն էր: Եվ 2014  թվականին Ստեփանակերտում «Ղրիմի համար» համերգ կազմակերպողները թերևս պատկերացում անգամ չունեին, կամ գուցե լավ էլ ունեին, որ ընդամենն այդպիսով բթացվում է հայկական զգոնությունն ու ըստ էության «լեգիտիմացվում» գործարքը, որը պետք է ունենար աղետալի հետևանք: Շատ բարդ է ասել, Ռուսաստանը գուցե ուներ այլ հաշվարկ, որ Ղրիմի հարցը այսպես ասած կրիտիկական աստիճանից դուրս բերելուց հետո, կարող էր նաև «թռնել» թուրք-ադրբեջանական գործարքից և ստիպված չլիներ կիսել Արցախը Էրդողանի հետ: Բայց, եթե անգամ կար այդպիսի հաշվարկ, այն չարդարացավ, որովհետև հաշվարկներ անում էր ոչ միայն Պուտինը: Փոխարենը, աղետալի օղակի սեղման պրոցեսին զուգահեռ, տեղի ունեցողը սկսեց խորացնել հայ-ուկրաինական հարաբերության քայքայման մի պրոցես՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ ազդեցությամբ: Իսկ խնդիրն այն է, որ Ուկրաինան ժամանակակից գեոքաղաքական իրողություններում հանգուցային կետ է, որտեղ Հայաստանն անշուշտ չունի ռուս-ուկրաինական վեճի որևէ կողմ դառնալու անհրաժեշտություն, և պետք է անի ամեն ինչ այդպիսի ռիսկից խուսափելու համար, բայց միևնույն ժամանակ չունի թերևս այդ հանգուցային կետից «դուրս մնալու» իրավունք: Որովհետև, այդ կետում ծավալվում են զարգացումներ, որոնք վերաբերում են ոչ միայն ռուս-ուկրաինական երկկողմ հարաբերությանը, այլ լայն գեոքաղաքականությանը, հետևաբար նաև Կովկասին ու Հայաստանին: Ըստ այդմ, Հայաստանի համար հույժ կարևոր է այդ իմաստով ապահովել հարաբերության հավասարակշռությունը, այսինքն հարաբերությունը ուկրաինական կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ, ոչ միայն՝ մեկի: Խնդիրն ամենևին այն չէ, որ հավասարապես նույն ծավալի հարաբերություն պետք է լինի Ուկրաինայի և Ռուսաստանի հետ: Միանգամայն հասկանալի է, որ դա հնարավոր չէ մի շարք սուբյեկտիվ ու օբյեկտիվ գործոնների համադրության հետևանքով: Հավասարակշռությունը տվյալ դեպքում ունի ոչ թե թվաբանական, այլ այսպես ասած աշխատանքային նշանակություն, այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է արդյունավետ աշխատանք ապահովի ինչպես Ռուսաստանի, այդպես էլ Ուկրաինայի հետ: Իհարկե այստեղ մշտապես, պարբերաբար առաջ է գալիս ղրիմյան հարցը, հաշվի առնելով, թե այն որքան զգայուն է Ուկրաինայի համար, ունի որոշակի ինդիկատորային նշանակություն:

Մյուս կողմից սակայն, Հայաստանի համար էլ խիստ զգայուն է Արցախի հարցը, որտեղ Երևանն էլ կարող է հարցեր ունենալ Կիևի քաղաքականության առնչությամբ: Բայց, այդ հարցերի այս կամ այն կերպ գեներացիան է թերևս, որ բերում է երկկողմ հարաբերության փակուղու: Ըստ այդմ, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր կողմը հետամուտ լինելով իր համար զգայուն հարցին, երկկողմ հարաբերության իմաստով կարողանա փոխադարձ շահ ձևակերպել այսպես ասած «վեր օրակարգով», հասկանալով զգայուն հարցերում օբյեկտիվ իրարամերժությունն ու շրջանցելով խնդիրը: Մասնավորապես, ինչպես կարողանում են անել դա Երևանն ու Թբիլիսին: Արդյո՞ք տարիների դադարից հետո հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը կարող է լինել ազդակ առ այն, որ երկու կողմերը պատրաստ են դուրս գալ այդ ճանապարհ և աշխատել «այլընտրանքային» օրակարգի զարգացման ուղղությամբ: Անկասկած է, որ մի շարք պատճառներով դա անհրաժեշտ է թե Երևանին, թե Կիևին: Միաժամանակ, դա լինելու է բարդ, որովհետև շատ են լինելու խանգարել փորձողները: Բայց, ժամանակակից աշխարհում չկան հեշտ ուղղություններ, փոխարենը կան ավելացող անհրաժեշտություններ, որոնց ուղղությամբ պետք է աշխատել: Մասնավորապես, Երևանի համար սա էական խնդիր է ընդհուպ անվտանգային մեխանիզմի լայն իմաստով դիվերսիֆիկացման հրամայականի տեսանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում