Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Բաքվի սադրիչ քայլերն ուղղված են Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները խաթարելուն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է իրանահայ քաղաքական մեկնաբան Սահակ Շահմուրադյանը

 -Պարոն Շահմուրադյան, իրանական մեդիադաշտում շրջանառվում է տեսակետ, որ ի պատասխան Բաքվի գործողությունների՝ Իրանն էլ պետք է փակի Բաքվից Նախիջևան ճանապարհը: Ինչպե՞ս եք գնահատում:

-Իրանական քաղաքական շրջանակում և լրատվական դաշտում վերջին օրերին լայն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջին օրերին Սյունիքի մարզում Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածում իրանական բեռնատար մեքենաների և նրանց վարորդների համար ստեղծված խոչընդոտներին: Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ ու մոտեցումներ են հրապարակվել պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում։

Հաշվի առնելով Իրանի տնտեսական շահերը և անվտանգային նկատառումները իր հյուսիսային երկու կարևոր հարևաններ Հայաստանի և Ադրբեջանի հետ և այն հանգամանքը, որ Հայաստանը առանց Իրանին տեղեկացնելու Սյունիքի մարզից անցնող տրանզիտային այդ ճանապարհի հատվածի վերահսկողությունն արդեն հանձնել է Ադրբեջանին, որի անվտանգության երաշխավորը, ըստ երևույթին, պետք է լինեն տարածաշրջանում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ ուժերը, Ադրբեջանի կողմից իրանական բեռնատար մեքենաների համար ստեղծած խոչընդոտը անակնկալի է բերել իրանցի պաշտոնյաներին, որոնք միշտ իրենց հայտարարություններով ընդգծել են, որ փորձում են տարածաշրջանային հարցերը լուծել բոլոր կողմերի փոխգործակցության և խաղաղ միջոցներով։

Իհարկե, Ադրբեջանի կողմից այս հերթական  սադրանքը, որը միտված է կտրել Հայաստանի հաղորդակցության ճանապարհը դեպի Իրան և մյուս կողմից Իրանին զրկել դեպի հյուսիստրանսպորտային հնարավորությունից և Կովկասյան տարածաշրջանում ձևավորվող երկաթուղային և ցամաքային երթուղիների ենթակառուցվածքների նոր նախագծերի իրականացման հասանելությունից, անհանգստացրել է իրանական կողմի պաշտոնյաներին։ Բնական է, որ Հայաստանի պաշտոնյաների անտարբերության պայմաններում իրանական կողմը նախաձեռնել է կոշտ պատասխան տալով Ադրբեջանին, Բաքվի իշխանություններին հասկացնել, որ Իրանը չի կարող անտարբեր անցնել իր տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային շահերի կողքով և կփորձի Բաքվի վրա թեթև ճնշում գործադրել։

Իրանի շահերից տեսանկյունից՝ քանի դեռ Իրանը ճիշտ  չի օգտագործել այնպիսի լծակներ, ինչպիսին են Բիլե Սավար-Նախիջևան առանցքը՝ որպես միակ ցամաքային ճանապարհ, որը Ադրբեջանի հիմնական տարածքը կապում է Նախիջևանին և  ընթացիկ պայմաններին համապատասխան ճանապարհի մաքսատուրքը չի ավելացրել, նման չարություններ տեղի կունենան: Սա նշանակում է, որ Իրանը լուրջ զգայունություն ունի Ադրբեջանից դեպի Նախիջևան Իրանի վրայով անցնող ճանապարհի պահպանման հարցի հետ կապված և նման մոտեցում կիրառելով՝ լուրջ ուղերձ է հղում Բաքվին, որ այլևս չփորձի իր պատվիրատուների քաղաքականությունը գործադրել տարածաշրջանի մյուս կարևոր տերությունների վրա:

Ադրբեջանական կողմը օրեր առաջ ձերբակալեց իրանցի երկու վարորդի՝ պատճառաբանելով, որ վերջիններս առանց Ադրբեջանից թույլտվություն ունենալու մուտք են գործել Արցախ: Որքանո՞վ է սա սրում իրավիճակը:

-Ցավոք, Իրանում կան որոշ շրջանակներ, որոնք փորձում են ստեղծված առիթն օգտագործել՝ Իրան-Հայաստան հարաբերություններում սեպ խրելու և հաղորդակցական կապերը թուլացնելու, անգամ լիովին կտրելու համար, հետևաբար Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի հետ սահմանային վեճերը միակողմանիորեն լուծելուց առաջ կամ ցանկացած տարածքային զիջումների գնալու դեպքում պետք է նաև ուշադրությամբ հաշվի նստեն Հայաստանի հարավային կարևոր և հզոր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային շահերի հետ, որպեսզի իրանցի պաշտոնյաներին չկանգնեցնեն անելանելի փաստի առջև։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից իրանցի վարորդներին ձերբակալելու հարցին, դարձյալ Իրանը փորձում է հարցին տրամաբանական լուծում տալ և խուսափել Ադրբեջանի հետ ավելորդ լարվածությունից, քանի որ Իրանի պետությունը արդեն շատ մեծ փորձ ունի այլ երկրներում իր քաղաքացիների «պատանդառության մարտահրավերները» անվտանգ  ու անաղմուկ լուծելու աշխատանքներում։ Արդեն դրա ապացույցն այն էր, որ սեպտեմբերի 16-ին Բաքվում տեղի ունեցավ Ադրբեջանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիի երկրորդ հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական, ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի հետ։

Իրանը, հենվելով իր տարածաշրջանային քաղաքականության սկզբունքների վրա, անկախ քաղաքականություն է վարում բոլոր հարևանների հետ և փորձում է տեղի չտալով մեկ կողմի անհիմն պահանջներին՝ աշխատել մյուս գործընկեր կողմի շահերի դեմ։ Այնպես որ Ադրբեջանի հերթական սադրանքները և շանտաժները չեն կարող ազդել Իրանի ընդհանուր տարածաշրջանային քաղաքականության վրա և Իրանը ըստ իր շահերի և անվտանգության նկատառումների կշարունակի իր ուրույն և բազմավեկտոր քաղաքկանությունը բոլոր հարևան երկրների հետ, պայմանով, որ հարևան երկրները ևս հարգեն Իրանի տարածաշրջանային շահերն ու Իրանի անվտանգության կարմիր գծերը։

-Որքանո՞վ է այս ամենը փոխկապակցված:

-Իրանը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և գիտակցում է, որ որոշ արտատարածաշրջանային ուժերի միջամտողական և սադրիչ գործողությունները կարող են վտանգել ամբողջ տարածաշրջանի անվանգությունն ու կայունությունը։ Դեպքերի արաջ զարգացումները և կրկնվող սադրիչ միջադեպերն անկասկած ուղղված են Իրանի և Հայաստանի բարեկամական հարաբերությունները խաթարելու ուղղությամբ, որի նկատմամբ նախ պետք է գերզգայուն և զգուշավոր մոտեցում որդեգրեն Հայաստանի պաշտոնյաները, ուղղակի և մշտական կապ պահելով Իրանի դիվանագիտական և պետական անվտանգության համապատասխան մարմինների ու կառույցների հետ, որպեսզի փոխհամագործակցությամբ հնարավոր լինի չեզոքացնել երկու բարեկամ և հարևան երկրների շահերի ու անվտանգության դեմ ուղղված քայլերը։ Ցավոք, նկատելի է՝ հայկական կողմից չկա բավարար դիվանագիտական դինամիկա և զգոնություն, Իրանի տարաշաշրջանային շահերի դեմ ուղղված ցանկացած սադրանքները չեզոքացնելու ուղղությամբ փոխգործակցության և համակարգված աշխատանքի միտումներ և ամեն անգամ Հայաստանի միակողմանի սխալ որոշումների հետևանքով հակառակորդ կողմը անվտանգային բաց անցքերը օգտագործելով փորձում է սադրանքներ նյութել Հայաստանի դեմ, որի արդյունքում նաև տուժում է իրանական կողմը, իսկ այունհետև հայկական կողմը իր ռազմավարական դաշնակից տերության ակնկալված աջակցությունը չստանալով  և հաճախ դիտավորյալ անուշադրության արժանալով ճարահատված անուղղակիորեն դիմում է հարավային հարևան և բարեկամ երկիր Իրանին ստեղծված վիճակը շտկելու համար։

Հուսանք, որ այսուհետ նման դեպքերը հաճախ չկրկնվեն մեր տարածաշրջանում և Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերությունները կշարունակվեն փոխգործակցության և անվտանգային հարցերի հետ կապված դրական միտումներով գործակցության մթնոլորտում ավելի համակարգված ու փոխտեղեկացված պայմաններում։

Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է միայն հույսը չկապի ռազմավարական դաշնակցի հետ և փորձի իր բոլոր հարևան և բարեկամ երկրների հետ հավասարակշրված և նորմալ հարաբերություններ պահպանել ու գործել փոխշահավետ ու փոխադարձ անվտանգային շահերն ապահովելու պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում