Tuesday, 16 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը

Ամենաուշագրավը, որ բացահայտել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը

«Նախադրյալների առումով ես չեմ ցանկանում երկրների անունից խոսել, բայց ՀՀ կառավարությունը հստակ նշել է, որ ավելի լայնածավալ գործողություների՝ քննարկումների չի անցնի, քանի դեռ գերիների հարցը չի լուծվել։ Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները որոշակի քայլեր գործադրել է, ռուսաստանյան գործընկերները՝ նույնպես և որոշակի հաջողություն ունեցել ենք: Մենք հույս ունենք, որ կգանք մի կետի, երբ բոլոր գերիները կվերադառնան»: Սա հատված է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայաստանյան լրագրողների հետ ունեցած ճեպազրույցից, որում նա անդրադարձել է արցախյան հարցին ու հայ-ադրբեջանական հակամարտությանը: Հայկական մեդիափորձագիտական շրջանակում առավելապես ուշադրության է արժանացել Նահանգների դեսպանի հայտարարության այն հատվածը, որտեղ նա խոսում է Արցախի հարցի կարգավիճակի բաց լինելու, և ըստ այդմ հակամարտության չկարգավորվածության, Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո բանակցության անհրաժեշտության մասին:

Իհարկե, այդ հայտարարությունը բավականին ականջահաճո է հայկական դիրքերից, թեև իր հերթին առաջացնում է մի շարք հարցեր, որոնք փորձեցի շոշափել ավելի վաղ արված մեկնաբանությունում: Սակայն, դեսպան Թրեյսիի ճեպազրույցի առումով թերևս առավել առանցքային է հենց այն հատվածը, որտեղ նա խոսում է ռազմագերիների վերադարձի մասին և փաստորեն անուղղակի, սակայն բավականին նշմարվող տողատակում ակնարկում, որ գերիների վերադարձի հանգամանքը կարող է պայմանավորել քննարկումներ, որոնցից հայկական կողմն առայժմ զերծ է մնում հենց այդ հարցը բաց լինելու պատճառով: Հայաստանում ԱՄՆ դեսպանի այդ հայտարարությունը թերևս գրավեր փոքր ինչ ավելի պակաս ուշադրություն, եթե գրեթե զուգահեռ չլիներ Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոյի հարցազրույցը, որտեղ նա դիվանագիտական կարգավիճակից բխող շրջանակի համար չափազանց բաց և թափանցիկ բովանդակությամբ ներկայացնում էր արցախյան բանակցային գործընթացի ավելի քան քառորդդարյա պատմությունը, նրբերանգները, քննարկման ենթակա բավականին զգայուն հարցերը, այդ հարցերում աշխարհաքաղաքական կենտրոնների, այդ թվում թե Մինսկի խմբի համանախագահների, թե Թոււրքիայի փոխհարաբերությունը, դերակատարումները, հետաքրքրությունները և այլն:

Քի Վեսթի կարգավորման շրջանում պաշտոնավարած համանախագահ Քերի Քավանոն մեծ հաշվով առերեսում է հայկական հանրությանը մի շարք իրողությունների հետ, որոնք գոյություն են ունեցել անցնող ավելի քան քառորդ դարում, սակայն մնացել են ծածկված՝ տարբեր պատճառներով, բայց որոնք, ըստ նախկին համանախագահի, առ այսօր սեղանին են, համենայն դեպս՝ հայկական կողմի առաջ: Ահա այստեղ է, որ առաջանում է մեկ այլ հիմնարար հարց՝ ի՞նչ օրակարգ և ինչ զգայուն ասպեկտներ են դրվում հայկական կողմի առաջ, գուցե այդ թվում նաև դրանց համաձայնության դեպքում միայն ռազմագերիների հարցն ամբողջապես լուծելու առումով: Այդ ցավոտ հարցերի մասի՞ն էր Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում ակնարկում Պուտինը: Դրա՞նց շուրջ են դիտարկում կարգավիճակի վերաբերյալ բանակցությունը ԱՄՆ ու Ֆրանսիան, երբ խոսում են բանակցության վերսկսման մասին: Չէ՞ որ կարգավիճակի հարց քննարկելու համար, Ադրբեջանը կամ պետք է ենթարկի անասելի ճնշման՝ ինչը գոյություն չունի, կամ պետք է ունենա որևէ բան ստանալու ակնկալիք:

Անկասկած է, որ հայկական կողմին հարկ է լինելու անցնել չափազանց բարդ միջավայրով, առերեսվելով իսկապես ցավոտ ու զգայուն օրակարգերի հետ, և գտնվելով ի տարբերություն նախորդ բանակցային քառորդդարի՝ խնդրում ներգրավված ուժային խաղացողների առավել բարդ փոխհարաբերությունների և հակադիր ռազմավարությունների միջավայրում: Սա այն դեպքում, երբ ներքին կյանքում գործնականում ոչնչացված է, կամ ոչնչացվում է առկա իրադրության ռացիոնալ քննարկումների կենսականորեն անհրաժեշտ միջավայրը և լցվում փորձագիտական մակերեսային էպատաժով կամ քաղաքական երեսպաշտությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում