Ռոմանտիկ ժամանակները անցել են, իշխանությունները պետք է բաց խոսեն ժողովրդի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բանասիրության դոկտոր, թարգմանիչ, գրականագետ Կառլեն Մատինյանը:
Մատինյանի կարծիքով՝ մենք անորոշության մեջ ենք․ «Ինչ է, մեզ պատերազմ է պետք, որ մենք համախմբվենք, նստենք իրար հետ խոսենք: Քաղաքական դեբատների ականատես չենք լինում, մենամարտ է, ինքնաքայքայման էլ ինչ նվեր կարող ենք տալ թշնամուն»: