Wednesday, 24 04 2024
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞

Սուրենավանի մոտ տեղի ունեցած պատահարի դեպքի առիթով հարուցված քրեական գործը կարճվել է

Արարատի մարզի քննչական վարչությունում Սուրենավան գյուղի մոտ տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առիթով քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

2021 թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ավտոճանապարհի 320 կմ-ին` Արարատի մարզի Սուրենավան գյուղի հատվածում, բախվել էր «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Toyota Land Cruiser»-ի վարորդը և ուղևորը, ինչպես նաև «Վազ 2121»-ի անչափահաս վարորդը՝ ծնված 2007 թ., ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2021 թ. հունիսի 16-ին ՀՀ ոստիկանության ՃՏՊ գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման խմբում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր Արարատի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ կատարված դատաավտոտեխնիկական փորձաքննությամբ պարզվել է, որ «Վազ 2121» ավտոմեքենան, մանևրելով մուտք գործելով երթևեկելի ուղեմաս, տեխնիկական տեսակետից խոչընդոտել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի երթևեկությանը, ինչի հետևանքով էլ բախվել են միմյանց: Ըստ փորձագետի՝ «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը թույլ է տվել գործողություններ, որոնք տեխնիկական տեսակետից հակասել են ՃԵԿ-ի 36-րդ և 39-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնցով էլ պայմանավորվել է տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:

Ձեռք բերված տվյալների վրելուծության արդյունքները հիմք են տալիս եզրակացնել, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդը պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել և նրա կողմից թույլ տրված այնպիսի գործողություններ, որպիսիք տեխնիկական տեսակետից հակասեին ՃԵԿ-ի պահանջներին ու պայմանավորված լինեին տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացմամբ, չեն դիտվում:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 9-րդ կետերով, ինչպես նաև՝ 55-րդ, 261-րդ, 262-րդ հոդվածներով՝ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում