Thursday, 21 10 2021
19:10
Պետդեպարտամենտում գտնում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավվում են
Համաձայն չեմ այդ որոշման հետ․ 250 տարի հետ ենք մնացել․ դատավոր Մարաբյան
19:00
Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում
18:50
Եվրախորհրդարանը հանդես Է եկել 2022 թվականին ԵՄ-ի ծախսերի ավելացման օգտին
18:40
Պայթյուն Է որոտացել Պակիստանի գործարանում
ԱԺ նախագահն ու ԵԽ քարտուղարը անդրադարձել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին
ՆԱՏՕ-ի կարևոր ազդակը Երևանում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Իշխանությունները մտադիր են հասնել Հայաստանում առնվազն 10 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերության հայտնվելուն․ Վահագն Խաչատրյան
18:10
Նոյեմբերի 29-ին Բարսելոնայում կկայանա Միջերկրածովյան Միության հանդիպումը
ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում
Դատախազությունը փորձում է նախարարության միջոցով կասկածի տակ դնել դատարանների անկախությունը․ դատավոր Մարաբյան
17:50
Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին
Դատավոր Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Ինչ կգտնեն Երևանն ու Դելին. կարևոր կետ Դուշանբեում

Դուշանբեում ՀԱՊԿ Վեհաժողովի և Շանհայի գործակցության կազմակերպության Վեհաժողովի առիթով հավաքի շրջանակում որոշակիորեն Հայաստանի և Իրանի առաջնորդների հանդիպման «ստվերում» մնաց մեկ այլ հանդիպում, իհարկե ավելի ցածր քաղաքական մակարդակի, բայց թերևս ոչ պակաս կարևոր նշանակության: Ընդ որում, նշանակություն, որը անկասկած «կոմբինացված» է նաև հենց հայ-իրանական հարաբերության համատեքստով:

Խոսքը Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին է: Արարատ Միրզոյանը Հնդկաստանի իր գործընկերոջ հետ Դուշանբեում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել է երկկողմ և ռեգիոնալ անվտանգային նշանակության տարբեր հարցեր, և երկու նախարարները կարևոր են համարել հայ-հնդկական բարձր մակարդակի հանդիպումների հանգամանքը: Ուշադրության է արժանի և այն, որ երկու երկրների արտգործնախարարները հանդիպման ընթացքում ուշադրության են արժանացրել նաև Հյուսիս-հարավ հաղորդակցության թեման: Խոսել Հնդկաստանի ռեգիոնալ լայն ռազմա-քաղաքական դերակատարության և ներուժի մասին, թերևս ավելորդ է:

Պաշտոնական Դելին ներկայումս եվրասիական անվտանգային համակարգի աճող դերակատարությամբ խաղացողներից է, որը Հայաստանի համար ունի շահերի և հետաքրքրությունների կարևոր ընդհանրություններ: Միաժամանակ էական է և այն, որ Հնդկաստանն այդ իմաստով ինքը փորձում է ապահովել հավասարակշռված քաղաքականություն և լավ, արդյունավետ հարաբերություն կառուցել թե Ռուսաստանի, թե Միացյալ Նահանգների հետ, միաժամանակ որոշակի անհամաձայնություններ ունենալով Պեկինի հետ: Որքան կհաջողվի Հնդկաստանին պահել այդ հավասարակշռության միջավայրը, բարդ է ասել, սակայն դա կարևոր է Հայաստանի համար այն տեսանկյունից, որ հենց այդ հավասարակշռությունն է նաև ապահովելու բարվոք միջավայր հայ-հնդկական հարաբերությունը արդյունավետ առաջ մղելու նպատակի իրագործման համար: Իսկ, որ այդ նպատակը պետք է լինի Հայաստանի համար արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում, թերևս չկա որևէ կասկած: Ընդ որում, հայ-հնդկական հարաբերությունը կարող է նշանակալի դեր ունենալ մասնավորապես հայկական ռազմաարդյունաբերության հեռանկարի առումով, հաշվի առնելով մի կողմից Հնդկաստանի ռազմա-տեխնիկական ներուժն ու կարիքները, մյուս կողմից՝ տեխնոլոգիական: Իհարկե հայ-հնդկական հարաբերության դիտարկումը պետք է զերծ լինի մտքից կամ պատկերացումից, թե Դելին Երևանի հետ գործակցելու է ընդդեմ այն խնդիրների, որ ունի Հայաստանը: Առավել ևս, որ Երևանին էլ օրինակ բոլորովին պետք չէ, որպեսզի որևէ կերպ այս կողմ տարածվեն Չինաստանի, կամ թեկուզ Պակիստանի հետ Հնդկաստանի որոշակի անհամաձայնություններն ու հակադրությունները: Երկկողմ հայ-հնդկական հարաբերության արդյունավետ առաջընթացի հիմք կարող է լինել ոչ թե թիրախների, այլ լայն նպատակների ընդհանրացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում