Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երկիր հայրենի. Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանը կնշվի առաջնախաղով

Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ստեղծագործության հիման վրա բեմադրված առաջնախաղով: Բեմադրության հեղինակը ռեժիսոր Վահե Շահվերդյանն է: Հաջորդող օրերի լինելու է ևս մեկ պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է, այն նվիրված է ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը նշեց, որ հոբելյանական միամսյակը գերհագեցած ծրագիր է ունենալու:

«Միամսյակի շրջանակում անցկացվող «Թատերական Լոռի» փառատոնն ամբողջությամբ նվիրված է լինելու մեր թատրոնի 90-ամյա հոբելյանին: Փառատոնի բացումն արվելու է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի ներկայացմամբ՝ մեկնելով հյուրախաղի Ալավերդի»,- ասաց Լուսինե Սահակյանը: Հոկտեմբերից թատրոնը կհյուրընկալվի մայրաքաղաքում և ամսի 12-16-ը Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում հանդես կգա հյուրախաղերով: Բեմում կլինեն «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրդ», «Չար ոգի», «Անուշ» և «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները: Հոբելյանական միջոցառումների շրջանակում նախատեսվում է արծաթե հուշամեդալի թողարկում:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի խոսքով, Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը բոլոր ժամանակներում ունեցել է ստեղծագործական ակտիվ դրսևորումներ: Նա նկատեց, որ թատրոնը կարողացել է լուծել դերասանական սերունդների խնդիրը և այդ առումով այն առավելություն ունի: Այսօր յուրաքանչյուր պիես բեմադրելիս ընդգրկվում են տարբեր սերունդների արտիստներ՝ դերասանական համերաշխությամբ ձևավորելով արժեքներ:

«Երբ խոսում ենք մարզային թատրոնների մասին, մենք չենք էլ պատկերացնում դրանց առաքելությունն ու նշանակությունը: Մարզային թատրոններն այն բացառիկ, եզակի կառույցներն են, որոնք ակտիվություն են հաղորդում մշակութային կյանքին: Ուրախ եմ, որ թատրոնը պարբերաբար խիզախումներ ունի, և ես հորդորում եմ, որ այդ միտումներն ակտիվ լինեն: Ժամանակին առաջարկել եմ թատրոն հրավիրվեն տարբեր ռեժիսորներ: Թատրոնները պետք է դավանեն մշտապես գործող այն գաղափարը, որ դրանք ազատ հարթակ են, դռները բաց են այլ ռեժիսորների, տաղանդավոր մարդկանց առաջ»,- հավելեց Արա Խզմալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում