Thursday, 21 10 2021
19:10
Պետդեպարտամենտում գտնում են, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները բարելավվում են
Համաձայն չեմ այդ որոշման հետ․ 250 տարի հետ ենք մնացել․ դատավոր Մարաբյան
19:00
Խաղաղօվկիանոսյան նավատորմի էկոլոգիական դասակն ավելի քան 450 տոննա աղբ է հավաքել Չուկոտկայում
18:50
Եվրախորհրդարանը հանդես Է եկել 2022 թվականին ԵՄ-ի ծախսերի ավելացման օգտին
18:40
Պայթյուն Է որոտացել Պակիստանի գործարանում
ԱԺ նախագահն ու ԵԽ քարտուղարը անդրադարձել են Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմին
ՆԱՏՕ-ի կարևոր ազդակը Երևանում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
Իշխանությունները մտադիր են հասնել Հայաստանում առնվազն 10 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերության հայտնվելուն․ Վահագն Խաչատրյան
18:10
Նոյեմբերի 29-ին Բարսելոնայում կկայանա Միջերկրածովյան Միության հանդիպումը
ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում
Դատախազությունը փորձում է նախարարության միջոցով կասկածի տակ դնել դատարանների անկախությունը․ դատավոր Մարաբյան
17:50
Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին
Դատավոր Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում

Որն է միջանցքի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունն ու դիրքորոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման մասին և այդ անցակետում իրանական բեռնատարների ստուգմանը, նշել է, որ Ադրբեջանի գործողությունները ըստ ամենայնի պայմանավորված են «միջանցքի» հանգամանքով, որը բացակայում է նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Փաշինյանը նշել է, որ այդ հայտարարության մեջ միջանցքի բացակայությունը նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապի պարագայում պետք է ենթարկվի գործող համընդհանուր կանոններին, այլ կերպ ասած բեռները պետք է ենթակա լինեն մաքսային ստուգման: Բաքուն պահանջում է «կարգավիճակ», որը թույլ կտա նրան խուսափել այդ ստուգումից: Որևէ փաստաթղթով Բաքուն չունի այդ կարգավիճակի պահանջի «իրավունք»: Բայց, ամբողջ խնդիրը այստեղ թերևս այն է, որ Ադրբեջանն այդ «իրավունքը» ունի այսպես ասած բանակցային գործընթացի պատմության բերումով, որի վերաբերյալ օրերս բավականին թափանցիկ մանրամասներ ներկայացրեց ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, այդ թվում ասելով նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման գաղափարը հղացել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի բանակցության արդյունքում, այլ ոչ թե եկել է համանախագահ միջնորդներից:

Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակին Փաշինյանի անդրադարձի համատեքստը թերևս այն է, որ Բաքվի  այդօրինակ բոլոր գործողությունները միտված են մի բանի՝ հայկական կողմին «պարտադրել» միջանցքային տրամաբանությունը: Սակայն, այս դեպքում թերևս կա նաև մեկ այլ հանգամանք՝ «միջանցքային տրամաբանություն» պարտադրել նաև իրանական կողմին: Ակնառու է, որ այստեղ լուծում չկա, կամ լուծումը մեկն է՝ ընդունել Բաքվի պահանջը և օրակարգը: Մի բան, որից Երևանը փորձում է հրաժարվել և խուսանավել: Փաշինյանի հայտարարությունը, որ իր կառավարությունը որևէ միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկի, ըստ էության արտացոլում է հենց այն հանգամանքը, որ նա հրաժարվում է դառնալ Քոչարյան-Հեյդար Ալիև բանակցության օրակարգի «ժառանգորդը»: Իլհամ Ալիևը ոչ  միայն չի հրաժարվում այդ ժառանգորդությունից, առավել ևս բառի ուղիղ իմաստով էլ ժառանգ լինելու պարագայում, այլ ըստ էության փորձում է օրակարգ բերել քաղաքական կամ իրավա-քաղաքական «ժառանգորդության»  հարցը: Եվ այստեղ է առանցքային նշանակություն ստանում այն, ինչի մասին խոսել էի Քավանոյի հարցազրույցի առիթով: Մասնավորապես, առանցքային է դառնում Ռոբերտ Քոչարյանի հստակ և հանգամանալից պարզաբանումն ու դիրքորոշումը, թե ինչ է քննարկել տարածքային փոխանակման թեմայով, և ինչ դիրքորոշում ունի այսօր՝ որպես ոչ միայն նախկին նախագահ և այդ քննարկումների մասնակից, այլ այսօր արդեն Հայաստանում խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ, որը անընդհատ խոսում է իշխանափոխության նպատակի մասին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում