Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Փաշինյան-Ռայիսի կարևոր հանդիպում Դուշանբեում

Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Իբրահիմ Ռայիսին Տաջիկստանում են Շանհայի գործակցության կազմակերպության և ՀԱՊԿ Վեհաժողովների առիթով: Իրանը ՇԳԿ Վեհաժողովի ընթացքում կդառնա կազմակերպության անդամ: Նիկոլ Փաշինյանն ու Իբրահիմ Ռայիսին հանդիպել էին դեռևս օգոստոսի 5-ին, երբ Թեհրանում տեղի էր ունենում Իրանի նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությունը: Իրանի և Հայաստանի առաջնորդները հանդիպում են փաստորեն երկրորդ անգամ, և բավականին առանցքային ժամանակահատվածում: Խոսքը իհարկե Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանցիների ստեղծած խնդրի մասին է:

Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում նրանք տեղակայել են անցակետեր և գումար են պահանջում իրանցի վարորդներից՝ տարանցիկ ճանապարհի սկզբունքով: Մի քանի օր է, այդ առնչությամբ բանակցում են Իրանն ու Ադրբեջանը: Բաքվի քայլը սակայն խնդիրներ է ստեղծել Հայաստան-Իրան բեռնափոխադրումների համար: Նիկոլ Փաշինյանն ու Իբրահիմ Ռայիսին քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անխափան կազմակերպման հարցը: Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը Հայաստանի ԱԺ նախագահի հյուրն էր: Այդ առնչությամբ դիտարկել էի հարցը, թե արդյո՛ք Երևանն ու Թեհրանը կարող են համատեղ ուժերի մոբիլիզացիայի շնորհիվ առավելագույնս արագ ժամանակահատվածում լուծել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այսպես ասած ադրբեջանական տարածքով անցնող մի քանի կմ այլընտրանքի հարցը:

Միևնույն ժամանակ այստեղ հարկավոր է թերևս լինել իրատես ու  արձանագրել, որ զուտ տնտեսական կշռի տեսանկյունից Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն Իրանի համար չունի մեծ նշանակություն, և առավել կարևոր և ծանրակշիռ է Հայաստանի տնտեսության համար: Ըստ այդմ, այստեղ Իրանը կարող է չունենալ այլընտրանքի այնպիսի օպերատիվության շահագրգռություն, ինչպիսին ունի Հայաստանը: Այստեղ թերևս կա մեկ այլ կարևորագույն հարց, որը քաղաքական է և որի մասին օրերս ակնարկել էր Հայաստանի վարչապետ Փաշինյանը, նկատելով, որ Բաքվի գործողություններն ունեն «միջանցքային» օրակարգ պարտադրելու տրամաբանություն:

Բանն այն է, որ Իրանն այդ հարցում թերևս Հայաստանի շահին հազվադեպ համահունչ դիրքավորում ունեցող կողմ է և շատ կարևոր է, որպեսզի Բաքուն Թեհրանի ուղղությամբ իր սադրիչ քայլերով չկարողանա հասնել Իրանի քաղաքական դիրքորոշումների փոփոխության: Այդ տեսանկյունից կարևոր է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի և Իրանի առաջնորդները օգտագործում են համատեղ Տաջիկստանում գտնվելու հանգամանքը ևւ պայմանավորվում են երկկողմ հանդիպման ու քննարկումների համար: Ճանապարհային այլընտրանքի խնդրին զուգահեռ, շատ կարևոր է նաև, որ Բաքվին չհաջողվի քաղաքական խնդիրներ առաջացնել Երևանի ու Թեհրանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում