Saturday, 16 10 2021
Սաակաշվիլին շատ թույլ է, բայց չի պատրաստվում դադարեցնել հացադուլը․ Լիզա Յասկո
Դիտարկվել է ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրականացման մասին ՀՀ 3-րդ ազգային զեկույցը
00:45
Ղանդահարի մզկիթում պայթյունի հետևանքով 41 մարդ է զոհվել
Ոստիկանությունը հայտարարում է նույնականացման քարտերի և անձնագրերի նոր դիզայնի մրցույթ
00:30
Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է
Ինչ կտա Հայաստանին Standard&Poors-ի կողմից վարկանիշ ստանալը. մեկնաբանում է Ներսես Երիցյանը
Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցեր են նախապատրաստվում բոլոր խոշոր քաղաքներում
Հարավ գյուղին հարակից դիրքերի գնդակոծման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ՊԲ
00:00
Թուրքիան Սիրիայում նոր ռազմական օպերացիայի է պատրաստվում․ Reuters
«Տվյալագիտության» և «Տեղեկատվական տեխնոլոգիաների վաճառքներ» դասընթացներ. նոր հնարավորություն երիտասարդներին
Նշանակվել է Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
23:30
ԱՄՆ-ում միլիոնատեր Դարստը ցմահ դատապարտվել է 21 տարի առաջ կատարված սպանության համար
ԱԺԲ-ն անհնազանդության ակցիաներ կիրականացնի Երևանում` փակելով փողոցներ և շրջափակելով շենքեր
Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է
22:30
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին
«Բելաջիո» ռեստորանի դիմաց բախվել են Toyota Corolla-ն ու ГАЗ 3110-ը, կա վիրավոր
Մոբիլիզիցայի գլխավոր նպատակը կրիտիկական քանակի հասնելն է. Ժիրայր Սեֆիլյան
22:10
Աշխարհում Covid-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 240 միլիոնը, մահացել է ավելի քան 4 մլն 900 հազար մարդ
Ծանր մարտերի օջախներ հարավում և հյուսիսում. գրոհները ոչ մի պահ չեն դադարում. 44-օրյա պատերազմ՝ օր 19
21:50
Բրիտանացի պատգամավորը սպանվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Բաքվի սադրանքի ռազմական ու քաղաքական ուղղությունները․ Լուրերի հիմնական թողարկում
21:40
Մեծ Բրիտանիայում լաբորատորիայի աշխատանքը կասեցվել է՝ ՊՇՌ թեստի սխալ բացասական արդյունք տալուց հետո
Մեր ակնկալիքն է, որ Հաագայի դատարանը բավարարի բոլոր հրատապ միջոցները, առաջին հերթին գերիների մասով
Սևան-Դդմաշեն ավտոճանապարհին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները
Իշխանության և ընդդիմության կոնսենսուսով ՀՀ-ը որոշել է հավատարիմ մնալ ռուս-թուրքական կարգավորմանը
Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի պատվիրակությանը
Մոսկվան ամբողջ թափով փորձ է անում լցվել Հայաստան․ ինստիտուցիոնալ գործակալների մեխանիզմ է ներդնում
Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

Չեմ կարող ասել, որ 1996-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց ոչ այն մասշտաբով, որքան քոչարյանասերժական ռեժիմի օրոք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ վարչության անդամ  Վարդան Մալխասյանը։

-Պարոն Մալխասյան, օրերս խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանում 1996-2018 թվականների բոլոր ընտրությունները կեղծվել են և բացառություն է եղել 1999 թվականի ընտրությունը, երբ իշխանության եկավ «Միասնություն» դաշինքը։ Որպես այդ տարիներին ընտրական պրոցեսների մեջ ներգրավված գործիչ, ի՞նչ կարծիք ունեք Սիմոնյանի հայտարարության մասին։

Քոչարյանասերժական բանդիտական, քրեաօլիգարխիկ ռեժիմի ժամանակ, իհարկե բոլոր ընտրությունները կեղծվել են։ Ես չեմ կարող   ասել, որ 1996 թվականի ընտրությունները չեն կեղծվել, դրանք էլ են կեղծվել, բայց  ոչ այն  մասշտաբներով, որքան քոչարյանասերժական ռեժիմի օրոք։ Հիշու՞մ եք Գյումրիում Սերժ Սարգսյանն ինքը Գյումրիում ասաց՝ ինչքան ուզենք, կխփենք։ Սրանք շարժվում էին Ստալինի քաղաքականությամբ։ Նրանց համար երբեք կարևոր չի եղել ընտրողների  կարծիքները, միշտ կարևոր են եղել հաշվարկները։ Իսկ հաշվողները միշտ կաշառվել ու ահաբեկվել են։ Դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին նույնպես գցեցին այդ կեղծիքի մեքենայի  մեջ ու խորապես փչացրեցին մանկավարժական ամբողջ համակարգը։ Այդ առումով Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում։ Բայց նույն այդ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ մենք նախորդներից պետք է կարողանանք ինչ-որ ձևով դեպի լավը տարբերվել։ Եթե դեպի լավը չենք տարբերվելու, ինչո՞ւ ենք հեղափոխություն արել։ Ալեն Սիմոնյանի մասին տեսանյութ է տարածվել ու  մարդ կա ասում է՝ ի՞նչ է, Սերժի ժամանակ չէի՞ն անում, Քոչարյանի տղան հազար դոլարով շամպայն չէր խմում։ Այո՛, խմում էր։ Սերժի ու Քոչարյանի ժամանակ բանդիտական, հանցագործ մականունավոր  գողերն էին իշխում ու թալանում երկիրը։ Բայց հիմա դուք  պետք է նրանցից տարբերվեք։ Եթե չեք տարբերվելու ձեր վարքով, կենցաղով, ապրելաձևով, ապա հավասարվում եք նրանց։

-Այսինքն, մեծ հաշվով, այս իշխանությունները շարունակում են նախկինների  օրոք դրված որոշ վատ ավանդույթներ։

-Եթե մենք նախկիններից ոչ մի բանով չենք տարբերվում, ոչ մի լավ տեղ չենք հասնի։ 100 տարի առաջ էլ է նույն պատմությունը եղել։ Առաջին հանրապետության ժամանակ ներքին գործերի նախարարը՝ Արամ Մանուկյանը թերսնումից հիվանդացավ ու մահացավ։ Երբ գնացել տանը դիակը տեսել են, ապշել են, տանը ուտելու հաց չի եղել։ Ինչքան հորդորել են, որ կառավարության փողերով գնա բուժվի՝ մերժել է։

Բայց մեծ մասամբ պաշտոն ունեցողները փչացել են։ Մենք ներսից ենք փչացած, իսկ արտաքինը միշտ որոշում է  ներքինը։ Մի խելոք խոսք կա՝ ասում են պարտությունը մեզ ավելի շատ բան է  սովորեցնում, քան հաղթանակը։ Պարտությունը մեզ պետք է դաս լիներ ու մենք դրանից շատ հետևություններ պետք է անեինք, շատ բան սովորեինք։ Բայց կարծես ոչինչ չի սովորեցնում։ Դուրս ես գալիս, տեսնում խրախճանքի վայրերն ու ապշում, մարդիկ բթացել են։ Քեֆ են անում ժանտախտի մեջ համատարած։ Ամեն օր նոր  դիակ ու մասունք են գտնում, իսկ մարդիկ քեֆ են անում։ Եթե մարդը պետության ցավն ու վիշտը չի կարողանում հասկանալ, մենք պետություն չենք կարող դառնալ։ Ես չեմ ասում  գիշեր-ցերեկ լանք, բայց պետք է  մեր վիճակին համարժեք  քայլեր անենք, որը ես հիմա չեմ տեսնում։

-Քաղաքական դաշտի այս մթնոլորտը ի՞նչ անդրադարձ է ունենում ստեղծված իրավիճակի վրա։

-Քաղաքական դաշտն այլասերված է։ Սրա մեղավորը նաև արևմուտքի գրանտներն են։ Ի՞նչ են ասում, որ երկիրն ուզում ես վերացնել, այդ երկրում պետք է շատացնես կուսակցությունները, խաղատներն  ու հասարակաց տները։ Մեր երկրում դա փառահեղ կերպով իրականացրել են։Այս փոքրիկ երկրում հարյուրից ավել կուսակցություն կա, որ քայլափոխին գնում ես՝  գիշերային ակումբ, գրավատուն ու խաղատուն է։

Հեռուստացույց ես նայում՝ կիսաբաց  լուսամուտներ, որով մարդկանց զոմբիացնում են։ Ինչ ցանել ենք, այն էլ պետք է հավաքենք։ Արդյոք քաղաքական գործիչներն այս ամենի մասին մտածում են։ Եթե մտածում էին՝ մեր երկրում ոչ թե արտագաղթ կլիներ, այլ ներգաղթ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում