Thursday, 21 10 2021
ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում բժշկական լաբորատորիաներում
Դատախազությունը փորձում է նախարարության միջոցով կասկածի տակ դնել դատարանների անկախությունը․ դատավոր Մարաբյան
Դատավոր Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
17:50
Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ
Ով է խժռում տնտեսական արդյունքը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարի ակնարկը
15:25
IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը
Ամանորյա օրերին պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում. Վլադիմիր Վարդանյան
15:10
Չինաստանի ռեստորաններից մեկում գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր, վիրավորներ
Հայաստանում է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը. ԱԳՆ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Լուկաս Սելարայանի գոլը
Այս նախագիծը մի փոքր ուշացած է․ Բագրատյանը՝ Վաչե Տերտերյանին
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Սա այն նախագիծը չէ, որ լուծում է բոլոր պետական պարտավորությունները․ Վաչե Տերտերյան

Թբիլիսին կարող է Բաքվին հասկացնել՝ Հայաստանի հանդեպ ապակառուցողական քայլերը վնասում են տարածաշրջանային շահերին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կամփոփեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած  այցը։ Ռուսական մամուլում կան որոշակի վերապահումներ այդ այցի հետ կապված, ի՞նչ եք կարծում հայ-վրացական հարաբերությունների զարգացումը կարո՞ղ է լինել ի վնաս հայ-ռուսական համագործակցությանը։

Այցը միանշանակ դրական եմ գնահատում։ Արվեցին կարևոր շեշտադրումներ այն համատեքստում, թե Վրաստանն ինչքանով է կարևոր Հայաստանի տարածաշրջանային, արտաքին քաղաքականության բլոկում։ Ֆիքսվում է  միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը և նաև նախանշվում է, որ արդեն այսօր թե՛ Թբիլիսին և թե՛ Երևանը ունեն հստակ ձևավորված պահանջարկ՝ վերանայելու միմյանց հետ հարաբերությունները, դրանք էլ ավելի ակտիվացնելու ու խորացնելու ուղղությամբ։

Այդ իմաստով հստակ էր, հայտարարությունների բովանդակությունն էլ հուշում էր նոր հնարավորությունների մասին։ Այդ ամենը կարող է նաև նշանակել, որ կան համատեղ մտածված ծրագրեր՝ տարածաշրջանային կամ հայ-վրացական հարաբերություններին վերաբերող, որոնց մասին մենք մոտ ապագայում կիմանանք։

Պարզ է, որ արձագանքը տարբեր երկրների մամուլում կարող է տարբեր լինել։ Կասեմ, որ Բաքվում ևս  շատ ուշադիր հետևում էին այս այցին և այստեղ կարևոր է, որ միգուցե ձևավորվում է նոր, ոչ ֆորմալ հարաբերությունների մոդել։ Բոլորը գիտեն, որ այցելության երկրորդ օրը այց եղավ նաև Բաթումի, որտեղ վարչապետները իրար հետ շփվելու հնարավորություն են ունեցել։ Այս ամենը մեզ նաև հիշեցնում է ժամանակին Փաշինյան-Վասաձե ձևավորված ֆորմատը, որը երկար չտևեց, քանի որ Վրաստանում վարչապետը փոխվեց։ Բայց  միգուցե ապագայում մենք տեսնենք նույնատիպ ֆորմատի ձևավորվում, որտեղ երկու երկրների ղեկավարները ոչ ֆորմալ մակարդակով կկարողանան իրար հետ հանդիպել ու լուծել միջպետական օրակարգին վերաբերող տարբեր հարցեր։  Սա շատ կարևոր է և ես շատ ուրախ  կլինեմ մեր միջպետական հարաբերություններում այդպիսի զարգացում տեսնել։

-Հասարակական մակարդակում Վրաստանի հետ կապված միանշանակ վերաբերմունք չկա՝ հատկապես պատերազմից հետո։ Որոշ ինֆորմացիաներ կեղծ էին, որոշները չեզոք էին, մինչդեռ այստեղ կային ակնկալիքներ Վրաստանի աջակցության հետ կապված։ Ձեր կարծիքով Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը մեր երկրում ինչպե՞ս կընկալվի։

-Ես չէի ասի, թե կա բացասական մոտեցում, բայց աշխատել պետք է քանի որ ինֆորմացիոն խոչընդոտները կամ դեզինֆորմացիան պատերազմական օրերին Վրաստանի նկատմամբ շատ էր։ Վրաստանը թիրախ էր դարձել թյուրիմացության արդյունքում։ Իսկ իրականությունն այն էր, որ Վրաստանն ունենալով իր ազգային շահերը, երկու ազգի քաղաքացիներ, երկու խոշոր համայնք, պարզ է, որ ցանկություն ուներ իր  պոզիտիվ չեզոքության միջոցով էլ ավելի չհրահրել պատերազմական գործողությունները, ինչ-որ չափով նաև օգուտ տար։ Վրաստանի ազգային շահերից է բխում, որ պատերազմ չլինի, տարածաշրջանում ապակայունացում չլինի, քանի որ սա առաջին հերթին հարվածում է նաև Վրաստանին՝ տնտեսությանը, որը կախված է տարածաշրջանային կոնյուկտուրայից, ներդրումների հոսքը ևս շատ զգայուն է։ Վրաստանը արել է դրական իմաստով մաքսիմալ հնարավորը, որ որևէ կողմին մի բանով ավել չաջակցի կամ չխանգարի։ Սթափ գնահատելով պետք է հասկանանք, որ Վրաստանն այլ կերպ վարվել չէր կարող։ Օդային, նաև ցամաքային ոչ ռազմական, հումանիտար փոխադրումները տեղի են ունեցել։

-Հայ-ադրբեջանական սահմանի ներկայիս լարվածությունը Վրաստանին չի՞ մտահոգում, ինչքան էլ ավելի մոտ է Իրանին, Թբիլիսին արդյոք մտահոգվելու առիթ չունի։

-Բնականաբար այդ հարցը Վրաստանին հետաքրքրում է, քանի որ Վրաստանն այսօր ևս ցանկություն ունի միանալու նոր ձևավորվող միջանցքին՝ Պարսից ծոց-Սև ծով։ Դրանով ինքը կարող է ապահովել հավելյալ լուրջ քանակությամբ առևտրի հոսքեր։ Այն ամենն ինչ անում է Ադրբեջանն այսօր Վրաստանի ազգային շահերի, ապագա զարգացման  դեմ է։ Վրաստանն այդ իմաստով ևս անելիքներ ունի իր միջպետական հարաբերություններում Ադրբեջանի հետ։ Իրենք իրենց ռազմավարական դաշնակցին պետք է հասկացնեն, որ այն ապակառուցողական քայլերը, որ արվում են մեր՝ Հայաստանի Հանրապետության  նկատմամբ, նաև վնասում են Վրաստանի տարածաշրջանային շահերին։ Եթե Բաքվում այս ամենը ճիշտ չընկալեն, Վրաստանը ևս ունի հնարավորություն իր այլ դաշնակիցների միջոցով ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը չխոչընդոտի այսպիսի տարածաշրջանային կարևորագույն նախագծերի իրականացմանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում