Thursday, 21 10 2021
Դատախազությունը փորձում է նախարարության միջոցով կասկածի տակ դնել դատարանների անկախությունը․ դատավոր Մարաբյան
Դատավոր Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին միջնորդությունը մերժվեց
17:50
Թրամփն ազդարարել է TRUTH Social սեփական սոցցանցի գործարկման մասին
Հայաստանի և Դոմինիկայի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի
Գյումրիում տղամարդը փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել քրոջ դեմքին
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
Թբիլիսիում ձերբակալել են 11 թմրավաճառների
Իրանն արգելել է իր բեռնատարների մուտքը Լաչին և Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանի ուզածը եղավ՝ հայկական կողմի անգործության պատճառով
Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հանրային քննարկումը
Թող աշխատավարձերն ու թոշակներն էլ բարձրացնեն․ քաղաքացիները դժգոհ են գնաճից
17:09
Կորոնավիրուսի համավարակը կարող է շարունակվել 2022 թ.-ի ընթացքում․ ԱՀԿ
Քննարկման շեշտը դրվում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա, հուսով ենք կվերսկվեն քննարկումները ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ
16:50
ՆԱՏՕ-ն կհայտարարի ռազմական նորաստեղծությունների 1 մլրդ եվոյի հիմնադրամի ստեղծման մասին
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց հունվարի 2-5-ը և 7-ը աշխատանքային դարձնելու նախագծին
Շատերը վարկի տակ են մտնում, ամաչելով՝ Նոր տարվա տոնին են պատրաստվում, որ հետ չմնան. Վիգեն Խաչատրյան
Փորձելու եմ ճանաչել այս հիասքանչ երկիրը. ՀՀ նախագահը հյուրընկալել է բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն Ռոջեր Գրեյսիին
Ինչքան շատ բիոմետրիկ անձնագիր պատվիրի պետությունը, այնքան մրցույթի մասնակիցը ցածր գին կառաջարկի. Բիչախչյան
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
ՊԲ-ն ցրելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի նախագահի խոսնակ
Ով է խժռում տնտեսական արդյունքը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարի ակնարկը
15:25
IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը
Ամանորյա օրերին պետական ծառայողներն են միայն ամբողջ ծավալով հանգստանում. Վլադիմիր Վարդանյան
15:10
Չինաստանի ռեստորաններից մեկում գազի հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր, վիրավորներ
Հայաստանում է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը. ԱԳՆ-ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Լուկաս Սելարայանի գոլը
Այս նախագիծը մի փոքր ուշացած է․ Բագրատյանը՝ Վաչե Տերտերյանին
Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել
Սա այն նախագիծը չէ, որ լուծում է բոլոր պետական պարտավորությունները․ Վաչե Տերտերյան
14:24
5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Ճապոնիայի արեւելքում

Ո՞նց է ստացվում, որ ռուս համանախագահը գալիս մեզ հետ հանդիպում է, իսկ ֆրանսիացի համանախագահը՝ թաքուն է գալիս, չենք էլ իմանում․ Դավիթ Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Պարոն Բաբայան, նախօրեին ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին  կրկին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և շեշտել, որ կարգավիճակի հարցը հստակեցման կարիք  ունի։ Նա նաև նշել է, որ ԳորիսԿապան ավտոճանապարհի վրա ստեղծված իրավիճակի և պարբերաբար ծագող լարվածությունները կարող են հանգուցալուծվել միայն «համապարփակ կարգավորման» արդյունքում։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։

-Իհարկե լավ է, որ արձանագրում են, որ կարգավիճակի հարցը լուծված չէ։ Շատ լավ է, որ սա Մինսկի խմբի եռանախագահության ընդհանուր տեսլականն է ու ինքնին ցույց է տալիս, որ բոլոր միջնորդներն ունեն միանման կարծիք։ Դա նշանակում է, որ Արցախն Ադրբեջան չէ, այնպես, ինչպես Բաքուն է դա փորձում ներկայացնել։Սա ինքնին շատ կարևոր արձանագրում է։ Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ու շարունակենք մեր քաղաքականությունը, որպեսզի վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը։

-Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պայմաններում դուք դա հնարավոր համարո՞ւմ եք։

-Հնարավոր չենք համարում այն պարզ պատճառով, որ չենք տեսնում որևէ փոփոխություն Ադրբեջանում։ Այդ հայատյացությունը շարունակվում է ամեն օր՝ սկսած կենցաղից, վերջացրած քաղաքական ամենաբարձր ատյաններից հնչող հայտարարություններից։ Սա միակ խոչընդոտն է, որպեսզի վերականգնվի լիարժեք ձևաչափն ու հակամարտությունը համապարփակ կարգավորում ստանա։ Մենք տեսնում ենք կոշտ քաղաքականության շարունակականության ապահովում,  հայատյացության ալիքներ։

-Մենք տեսնում ենք, որ կարգավիճակի հստակեցման հարցում անընդհատ պնդում են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան և ոչ Ռուսաստանը։ Գուցե եթե Ռուսաստանն էլ՝ որպես գլխավոր դերակատար նման պնդում աներ, ա՞յլ իրավիճակ ունենայինք։

-Ռուսաստանն էլ է պնդում։ Չի կարելի այստեղ Ռուսաստանին առանձնացնել։ Նա էլ է ասում, որ կարգավիճակի հարցը կա և պետք է աշխատել այս ուղղությամբ։ Ճիշտ չէ այստեղ առանձնացնենք ու ասենք, որ մի մասը պաշտպանում են մի դիրքորոշում, մյուս մասը՝ ոչ։ Օրինակ ռուս համանախագահի հետ մենք Երևանում հանդիպել ենք, իսկ ֆրանսիացի համանախագահն ընդհանրապես չի էլ ասել, որ գալիս է Երևան։ Ինչու՞ մեզ չի հանդիպում։ Եկել է Երևան, Արցախի որևէ ներկայացուցիչ չկար այնտեղ։ Մենք նույնիսկ չգիտեինք էլ, որ գալու է Երևան ու հանդիպումներ ունենա։ Իսկ ռուս համանախագահի հետ հանդիպել ենք, բոլորն էլ գիտեն, տեղեկությունը տարածվել է։ Ֆրանսիայի համանախագահը գալիս է ու չի ուզում հանդիպել մեզ հետ, հիմա ի՞նչ անենք, դա դարձնենք սկանդա՞լ, պատերազմե՞նք, կռի՞վ անենք։ Մենք մեր ֆրանսիացի բարեկամներին ասել ենք, որ սա ճիշտ չէ, համանախագահն ըստ իր մանդատի պարտավոր է  հանդիպել բոլոր կողմերի հետ։ Ո՞նց է ստացվում, որ ռուս համանախագահը գալիս բոլորի հետ հանդիպում է, իսկ ֆրանսիացի համանախագահը թաքուն է գալիս, մենք նույնիսկ չենք էլ իմանում։ Շատ վատ ենք ընդունել դա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում