Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Հայաստանի կարևոր քայլը միջազգային դատարանում

Հաագայի Արդարադատության միջազգային դատարան մուտք է եղել Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին տեղեկությունը ՄԱԿ-ը տարածել է նախօրեին: Ըստ դրա, Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ: Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասսայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»: Ընդ որում, Հայաստանը դատարանին խնդրում է՝ ելնելով «ծայրաստիճան հրատապությունից» տալ նախնական միջոցներ կիրառելու ցուցում, իրավունքների խախտման և խտրականության կանխարգելման նպատակով, այդպիսով Հայաստանի հայցը համարելով առաջնային այլ գործերի նկատմամբ:

Անշուշտ, Հայաստանի կարևորագույն քայլն ընդամենը երկար ու համառ աշխատանք պահանջող ճանապարհի սկիզբն է, սակայն դրանից քայլի կարևորությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելանում է: Ճանապարհ, որը պետք է անցնեն ոչ միայն մեր իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները, սպասարկելով Ադրբեջանի դեմ միջազգային դատարան Հայաստանի հայցը, այլ նաև դիվանագետները, որոնք թերևս պետք է մի կողմից «զինվեն» միջազգային դատարան Հայաստանի հայցի մուտքով, մյուս կողմից փորձեն հենց այդ մուտքի և հետագա ընթացքի արդյունավետությանն անուղղակիորեն նպաստել համապատասխան արդեն դիվանագիտական-քաղաքական միջավայր ձևավորելու առումով:

Անկասկած է, որ՝ ոչ ուղղակի, ոչ ֆորմալ, սակայն այդ քաղաքական միջավայրը իր ազդեցությունն է ունենալու հետագա ընթացքի վրա: Առավել ևս, որ կասկած չկա այն հարցում, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսելու է ինտենսիվ աշխատանքը հակաքայլերի ուղղությամբ, այդ թվում կիրառելով նաև այսպես կոչված «խավիարային» տեխնոլոգիաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում