Շատերի կարծիքով այս պահին իրավիճակը և ճնշումները Հայաստանի վրա շատ ավելի ծանր են քան թեկուզ հենց նոյեմբերի 9-ից հետո։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ Քաղացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ:
Պատգամավորի խոսքով՝ Արցախի խնդիրը քաղաքական մրցակցության դաշտ չէ, այս հարցում բոլոր ուժերը պետք է միասնական ճակատով հանդես գան, սակայան խորհրդարանում հայտնվել են մարդիկ, որոնք ձգտում են ռևանշի՝ ինչքան վատ, այնքան լավ սկզբունքով:
«Խորհրդարանական ընդդիմության նպատակը Քոչարյանին ցանկացած գնով բերել իշխանության Որոշ պատգամավորների նպատակը ոչ թե Նիկոլից ազատվելն է, այլՔոչարյանին իշխանության բերելը»,-նշեց Խաչատրյանը: