Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կարևորը, թե գայթակղիչը. ԱՄՆ էական աջակցությունը Հայաստանին

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշանակվել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, պաշտոնական վարկածով՝ հաղթել է նախագահի համար մրցույթում: Դրան մասնակցել է ընդամենը երեք մարդ և սա ինքնին արդեն ցուցանիշ է: Հայաստանում նորաստեղծ կարևորագույն կառույցի, բավականին բարդ իհարկե, սակայն միաժամանակ բավականին պատվաբեր կարգավիճակի համար պայքարում է ընդամենը երեք մարդ: Իհարկե պետք է հուսալ, որ հաղթած մեկ մարդը արդյունավետ կաշխատի իր նոր պաշտոնում: ՀՔԾ ղեկավարի կարգավիճակում Սասուն Խաչատրյանն աչքի էր ընկնում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի գործով, որը բարեհաջող ավարտվեց Սահմանադրական դատարանում և որի առնչությամբ դեռ պետք է հասկանալ, թե այդ գործում ինչ «վաստակ» ունեն գործի այսպես ասած իրավական սպասարկման համար պատասխանատու կառույցները, այդ թվում ՀՔԾ, և Արթուր Վանեցյանի հետ իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատմությամբ: Սա իհարկե չի նշանակում, թե ինչպես է աշխատել ՀՔԾ-ն, այդպես էլ աշխատելու է նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեն: Ի վերջո այդ կառույցները ամբողջապես նույնական չեն, սակայն բոլոր դեպքերում, եթե այդ մարմնի աշխատանքի արդյունավետությունը հիմնավորապես չտարբերվի ՀՔԾ արդյունավետությունից, ապա կնշանակի, որ Հայաստանը չի հանձնում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ, խորքային պայքարի քննությունը:

Իսկ այստեղ կա մի կարևորագույն խնդիր, որը իրավական և քաղաքական դաշտում չէ, այլ դրանից դուրս՝ հոգեբանական:

Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը թե իր ստեղծման պահից մինչև հեղափոխություն, թե դրանից հետո՝ հանրության շրջանում ձեռք չբերեց այն հիմնարար, խորքային հեղինակությունը, որը կարևոր է երկու ասպեկտով: Նախ, հանրային հեղինակությունն ու վստահությունը այդ կառույցին տալու էր ավելի ուժեղ լինելու և համակարգային կոտուպցիայի և հանցագործությունների դեմ պայքարի ավելի ուժեղ մանդատ, և երկրորդ՝ այդօրինակ կառույցների համար հանրային վստահությունը ինքնին ունի կոռուպցիոն և այլ համակարգային հանցավոր ռիսկերի կանխարգելիչ նշանակություն, ինչպես սահմանապահի առկայությունը սահմանին: Կդառնա՞ այդպիսին նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեն: Իհարկե դրա համար պետք է ժամանակ, սակայն անկասկած է նաև, որ Հայաստանն այդ առումով չունի ժամանակ, առավել ևս կոռուպցիոն պայքարի սահմանապահի հարցում կամ օրինականության սահմանապահի հարցում: Իսկ ԱՄՆ-ը արդեն խոստացել է կոռուպցիայի դեմ պայքարում 9,5 միլիոն դոլարի աջակցություն Հայաստանին: Բավականին կարևոր, միաժամանակ գայթակղիչ աջակցություն է, իհարկե: Կարիք կա՞, որպեսզի բուքմեյքերները խաղադրույք սահմանեն, թե որ հանգամանքը կաշխատի ավելի՝ կարևորը, թե՞ գայթակղիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում