«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ Ադրբեջանը ներքաղաքական իրավիճակը լարելու նպատակներ է հետապնդում․ «Ադրբեջանը Հայաստանի ներքաղաքական կյանքը լարելու միջոցներ է գտնում: Ալիևի համար Քոչարյանը այն հարմար ֆիգուրն է, որը պետք է գա և ստանձնի իշխանությունը:Բաքուն հույս ունի՝ նա, ով ժամանակին համաձայնվել է տարածքները փոխանակել և այդ ճանապարհով լուծել ԼՂ հիմնահարցը, պետք է լինի իշխանություն»:
Բաբաջանյանի խոսքով՝ Հայաստանի շուրջ հրդե՞հ, թե՞ ջրհեղեղ․ Անվտանգության միջոցառումներ են պետք․ «Մենք պետք է կարողանանք այս իրավիճակից անկորուստ դուրս գալ»: